30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է նշանակում

Ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում Երևանի թվով 21 մանկապարտեզներում մատակարարներին 38 անգամ վերադարձնել է ժամկետանց սնունդը: Երևանի քաղաքապետ Հարգելի պարոն Մարգարյան, Հունվարի 20-ին կայացած Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց N242 հսկողականի մասին, որը տրվել էր հունվարի 13-ին և կատարման ժամկետն էր հունվարի 20-ը: Այն վերաբերում էր մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ հսկողությանը` բացառելով ժամկետանց սննդի օգտագործումը: Զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի […]

՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հայտարարությունը Ուկրաինայի դեպքերի առնչությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալԱզատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:Հայաստանում […]

Հակառակորդի գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Տեղեկացնում է Razm.info-ն : Լիանային տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։ Այս մասին Ռազմինֆոյին հետ զրույցում ասաց Այգեպարի մեր ունեցած […]

Կիեւում ցուցարարները գրավել են նախարարության շենքը /վիդեո/

Կիեւում ցուցարարները գրավել են Մայդանի հարեւանությամբ գտնվող Ագրարային քաղաքականության նախարարության շենքը, գրում է РИАНовости–ն: Նախօրեին ցուցարարները գրոհել են տեղի պետական մարմինների շենքերը: Ուկրաինական որոշ քաղաքներում՝ Լվովում, Ռովնոյում, Իվանովո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, ցուցարարները գրավել են պետական շինություններ ու բարիկադներ կառուցել։ “Ինտերֆաքսն” էլ տեղեկացնում է, որ գիշերը ավարտվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդների միջեւ բանակցությունները, որի ընթացքում […]

Ինջիղուլյանը նամակ է փոխանցել ընտանիքին

Հունվարի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուիցչները այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:  ՛՛Հանդիպման ընթացքում, որը սվորական հերթականն էր ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվություն են փոխանցել, նամակներ, լուսանկարներ, ապա նրա նամակը փոխանցվել է իր հարազատներին երևանյան գրասենյակում՛՛,-պատմեց Զառա Ամատունին: Նա հավելեց նաև, որ բանակցություններ […]

“ՀՀՇ բառը նույնացվում է Լևոն Տեր–Պետրոսյանի անձի հետ”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Հոգնեցնող կրկնություններ… ՀՀՇ բառը նույնացվում է Լևոն Տեր–Պետրոսյանի անձի հետ, բայց այսօրվա ՀՀՇ–ում ուրիշ մարդիկ են…Կոմկուսի ամեն ինչը կա՝ հինը, նորը, առաջադիմականն ու նորը…Դատարանը Հնչակյանի պեչատը հանձնում է երիտասարդներին՝ տիկին Լյուդմիլան որոշում է վերակազմավորել իրավաբանորեն գոյություն չունեցող կուսակցությունը…Վազգեն Մանուկյանն ու Արշակ Սադոյանն ամբողջ օրը Հանրային խորհրդում իրար […]

Ինչ եղանակ է սպասվում

 Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին արևմտյան շրջաններում, 28-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Գազի պատճառով հացի արտադրամասները փակման եզրին են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում եւ Երեւանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլեւ ցածր կալորիականությունից։ “ՀՀ Կոտայքի մարզում գործող “Գառնու Սուրիկի լավաշ” գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. “Դեռ կարողանում […]

Առաջիկայում թանկանալու է. Հայկական ժամանակ

Երևանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում։ Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է: ՛՛Ամեն տարի էլ սենց է լինում՝ Ամանորից հետո առևտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում։ Շատ ապրանքներ երկար ժամանակ է չեն […]

ԵՄ–ն դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային կառույցներին և կազմակերպություններին. Չորրորդ իշխանություն

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Թերթի  տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։  Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի