25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դավիթը չի կարողանում դպրոց գնալ ցավերի պատճառով. ծնողները դիմում են բարեգութ մարդկանց

 Դավիթ Մակոյանի մոտ հայտնաբերվել է “Յուվենիլ իդիոպատիկ արտրիտ” հիվանդություն: Մոտ 5 տարի է՝ երեխան բուժում է ստանում “Արաբկիր” բժշկական կենտրոնում, սակայն կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, որոնց ազդեցությունը օրեցօր նվազում է: Երեխան ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում, որը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: Թողնում է անդառնալի հետևանքներ: Դավիթը սովորում էր Երևանի թիվ 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, սակայն ցավերի պատճառով, թողեց ուսումը՝ լավացման դեպքում վերադառնալու ակնկալիքով: Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է AKTEMRA դեղամիջոցը, որի մեկ սրվակը 380,000 դրամ արժե: Դավթի ընտանիքը չունի դիմում է բարեգութ մարդկանց՝ AKTEMRA դեղամիջոցի ձեռքբերման հարցում օգնության խնդրանքով:

Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +37496 61-14-17:

HSBC բանկում բացված է հաշվեհամար` 005-003504-001 AMD (ստացող` Գոհար Դանիելյան):

 “Հույս” կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարձագանքեն հիվանդ երեխային օգնելու մեր խնդրանքին: Հավատում ենք, որ Ձեր օգնությամբ Դավիթը կրկին կապրի լիարժեք առողջ կյանքով և կիրագործի իր բոլոր երազանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ