Գյուղնախարարը խորհրդակցություն է հրավիրել
Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա գործունեության քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել անասնաբուժական մարզային կառույցների 50-ից ավելի ղեկավար աշխատողների և մասնագետների:
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումները արդյունավետորեն կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է ծառայություն իրականացնող մարմինին՝
-հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել նրանց աշխատանքային ծավալների , պարտականությունների և պատասխանատվության մեջ,
-ապահովել կանխարգելիչ պատվաստումների ու նմուշառումների իրականացումը համաձայն ժամանակացույցի՝ բացառելով անասնագլխաքանակի դուրս մնալը,
-առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը:
Ոլորտը համակարգող փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է ՝ աշխատանքները հնարավորինս ակտիվացնելու համար, խորհրդակցություններ անցկացնել բոլոր մարզերում և համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին: