11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում` Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով: Երևանում՝  Մարտի 6-ին, 7-ի գիշերը […]

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ կին է մահացել

Մոսկվա-Երեւան թռիչքի ժամանակ ինքնաթիռում 45-ամյա մի կին է մահացել, տեղեկացնում է РИАНовости–ն։  Նախնական տվյալներով՝ ՌԴ  քաղաքացին առողջական խնդիրներ է ունեցել ու թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մամիկոն Խոջոյանը չի ճանաչում իր ընտանիքին.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Տավուշի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նախօրեին Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանն իրեն թույլ է զգում.”Անալիզները նորմալ են եղել, այս պահին ինքն իրեն թույլ է զգում, բայց նորմալ է վիճակը”,-ասաց նա: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ Մամիկոն Ճոբանյանը դեռևս ոչ ոքի չի հիշում.”Այս պահին էլ այդպես […]

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոյի պաշտպանը կբողոքարկի.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկել վճռաբեկ դատարան: Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը վերաքննիչ դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ի. Սարգսյանը կալանավորվել էր, սակայն նրա բողոքը […]

Նաիրա Կարապետյանը բիժու գնելիս ցույց է տվել պատգամավորի մանդատը. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ “Դալմա մոլի” մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է “Դալմա մոլ”: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով […]

“Իվանիշվիլին տաս անգամ թանկ է Ծառուկյանից” /վիդեո/

“Իվանիշվիլիի և Ծառուկյանի միջեւ իսկապես շատ ընդհանուր բաներ կան”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  Քաղաքագետը մատնանշում է նմանություններն ու երեք էական տարբերություն: ”Առաջին տարբերությունը դա այն է, որ Իվանաշվիլին 10 անգամ թանկ է Ծառուկյանից…”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ովքեր են Կիեւում կրակել մարդկանց վրա. ցնցող բացահայտում /վիդեո/

Համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ զրույցում Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթը հաստատում է Մայդանի դիպուկահարների և ընդդիմության առաջնորդների միջև կապը: Այս հեռախոսազրույցը հայտնվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ձեռքում: Խոսակցության ընթացքում երկու քաղաքական գործիչները  քննարկում են Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Զրույցի ժամանակ Ուրմաս Փաեթը նաև […]

Մաքսային միության աղետները . ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Բագրատ Ասատրյանը ներկայացնում է, թե ինչ հետևանքներ է ունենալու Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի վրա: Ասատրյանը կարծում է, որ հետևանքներն աղետալի են լինելու: Դրանք կապված են ոչ միայն գնաճի, այլ ՄՄ անդամ մյուս երկրների տնտեսությունների, ԿԲ-ների վարած քաղաքականության և այլնի հետ: Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Երկրապահները չեն լքել բանակը /վիդեո/

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, թե եկրապահները հեռացել են բանակից: Նրա խոսքով, այն ժամանակվա երկրապահներից շատերն այսօր բանակում են ծառայում, եւ սպայական կազմի կորիզը հենց եկրապահներն են:  “Եկրապահներն այն տղաներն ենք, որոնք պատերազմել են, հաղթանակել են եւ այսօր էլ մեզ հետ են` ղեկավարում են զորամասեր, զորամիավորումներ”,-ասաց Մ. Հարությունյանը: Մանրամասները տեսանյութում:

“”Հանրապետական” տատիկը ստրիպտիզ ցույց կտա “/վիդեո/

Տիկին Սուսաննան կամ ինչպես ընդունված է նրան ասել` “Հանրապետականի” տատիկը, մարտի 5-ին Եռաբլուրում էր: Տեսնելով լրագրողներին` նա միանագամից “գրոհեց”` զայրանալով, թե ինչու են իրեն ստրիպտիզ պարող անվանել: “Վաղը կաառավարության շենքի առաջ ստրիպտիզ ցույց կտամ”,-ասաց նա` սկսելով քննադատել Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին եւ այլոց: Իսկ թե ում չի սիրում Հանրապետականի տատիկը` տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի