18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուժեղ քամին պոկել է տանիքներ

Մարտի 17-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 և 12 շենքերի թիթեղները ուժեղ քամուց թուլացել և կախվել են. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած կանաչապատման աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Մարտի 17-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տանիքի երկաթե կառուցատարրը  ուժեղ քամուց պոկվել, ընկել է.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մարտի 17-ին, ժամը 13.47-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել ընկել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մարտի 17-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է և ընկել հարևանի տան տանիքին և վնասել այն.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Ա.Կ.-ի տան տանիքից մոտ 80 քմ կառուցատարրերը պոկվել և ընկել են Ի.Խ.-ի ցանկապատի վրա՝ վնասելով մոտ 12 գմ, 4 էլ. սյուն և դպրոցի պատուհանները՝ մոտ 8 հատ:

Մարտի 17-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ տանիքի թուլացած կառուցատարրերն իրենցից վտանգ չեն ներկայացնում:

Մարտի 17-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքն ուժեղ քամուց կիսով չափ պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մարտի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի տանիքից ուժեղ քամու հետևանքով երկաթյա կառուցատարրերը պոկվում և ընկնում են փողոցի վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել տանիքի երկաթյա կառուցատարրերը (20 քմ):

Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները  պոկված տանիքից ապամոնտաժել են 1 քմ հատված:

Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ