06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բախշյանը դիմում է Վլադիմիր Գասպարյանին

Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով է դիմել ՀՀ ոստիկանության պետ, Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին:

՛՛Հարգելի պարոն Գասպարյան

Վրդովմունքով  ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի  76-ամյա Ստելլա Առուստամյանն  այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող ՛՛Կամելոտ՛՛  ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է  ինչպես ՛՛կենդանի՛՛  այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն: Դիմումին կից ներկայացրել է տարիներ շարունակ տարբեր ատյաններին   ներկայացրած իր դիմում բողոքները, ընդհուպ մինչև ՀՀ վարչապետ, սակայն, ինչպես ինքն է ներկայացնում, Ձայն բարբառո անապատի: Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաև ոստիկանությանն ուղղված դիմումներ և պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի  տնօրինության վրա, որովհետև , ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի և երիտասարդության փոխնախարար/:

Նշեմ, որ  ըստ Երևանի փոխքաղաքապետի 25.11.2013 թվակիր գրության, քաղաքապետարանի կողմից ռեստորանին ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվել, իսկ ՀՀ առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքներով, աղմուկը նորմայի սահմաններում է: Կարծում  եմ  շատ լավ եք  պատկերացնում  76-ամյա մարդու անաղմուկ  գիշերային հանգիստ ունենալու ամենօրյա պահանջը, որը խաթարվում է ամեն գիշեր:  Խնդրում եմ  ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու ՛՛Կամելոտ՛՛  ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն  իր բնակարանում անաղմուկ  ապրելու պայմաններ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛

խմբակցության անդամ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ