15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գեյերի եկեղեցի Երեւանո՞ւմ

Ըստ շրջանառվող լուրերի, Երեւանում մոտ ապագայում եկեղեցի է կառուցվելու: Սակայն այն չի լինելու սովորական եկեղեցի, այլ այնտեղ աղոթելու են գնալու սեռական փոքրամասնությունները, մասնավորապես հոմոսեքսուալ տղամարդիկ: Թեման, ըստ մեր աղբյուրների, քննարկվել է ակտիվիստ, իրավապաշտպան Սեւակ Կիրակոսյանի հետ: 

“Գուցե քրիստոնեական աստվածությունը գործում է միստիկական ձեւերով, ու ես դեռեւս խաբար չեմ, որ եկեղեցի եմ հիմնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց նա: Սեւակը, ըստ էության, աթեիստ է, բայց մտածում է, որ “գեյ-քրիստոնյաներն էլ պետք է տեղ ունենան, որտեղ ընդունված կլինեն”:

Ինքը թեմայով հետաքրքված չէ: ” Ես նորից եմ ասում, որ եթե գեյ քրիստոնյաներն ուզում են, լավ կլինի անեն: Բայց ինքս կազմակերպված ցանկացած կրոնի կողմնակից չեմ` լինի առաքելական, լինի ավետարանչական կամ Եհովայի Վկա”,-եզրափակեց նա:

Հավելենք, որ առաջիկայում “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում կարծարծվի այս թեման:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ