11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Վախեցած նստել եմ՛՛

 ՛՛Չեք տեսնո՞ւմ դեմքս՝ վախեցած նստել եմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ը վախեցած է: ՛՛Սա վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր, որովհետև չի կարելի ժողովրդին հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք: Ժողովրդին չի կարելի նեղ […]

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։ ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ “Նման միջոցառումներն են […]

Ինչու՞ չեն բղավում “Հանրապետականի” կանայք /վիդեո/

ԱԺ-ի պարբերաբար թեժացող կրքերի կիզակետում հայտնվում են ինչպես տղամարդ՝ այնպես էլ կին պատգամավորները: Խորհրդարանական ակտիվությամբ եւ այսպես ասած` “հաթաթաներով” առավել հայտնի են ընդդիմադիր կին պատգամավորները: Իշխող կուսակցությունը ներկայացնող կանայք առավել համեստ են. զերծ են մնում ավելորդ տեսարաններ սարքելուց ու բղավելուց: Ինչու՞ չեն բղավում “Հանրապետականի” կանայք՝  հարցով Henaran.am-ի թղթակիցը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին:  […]

Կիեւում ազգայնականները ծեծել ու տանջել են լրագրողին` “Բերկուտի” հետ հարցազրույց անելու համար /վիդեո/

Ուկրաինացի լրագրող, «Навигатор»-ի թղթակից Սերգեյ Ռուլեւը պատմել է, որ ինքը դաժան ծեծի է ենթարկվել ազգայնականների կողմից: Նա ասել է, որ երբ գնացել է Մայդան` ռեպորտաժ անելու, մի հոգի բարձր գոռացել է. «Նա էր Բերկուտի հետ հարցազրույց արել»: Ապա նրան մի քանի ազգայնականներ բռնել են եւ ուժով հեռացրել, մի քնաի հոգով դաժան ծեծի ենթարկել: «Նրանք ասում […]

Վարչապետը դեմ է /վիդեո/

Ճարատարապետների միության անդամ Արտակ Ղուլյանը լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ մտահոգություն հայտնեց “Զվարթնոց” օդանավակայանի հին մասնաշենքի քանդման առիթով: Նա Հանրային խորհրդի անդամ է եւ Հանրային խորհրդի բոլոր հանձնաժողովներում դեմ են եղել ճարտարապետկան կոթողի քանդմանը: “Վերջնական նիստում հաստատեցինք, Վազգեն Մանուկյանը ստորագրեց եւ ուղարկեցինք նախագահական: Մեկ շաբաթ անց կառավարությունը որոշում է կայացնում, որ շենքը պիտի քանդվի: Նշանակում է […]

Ռասիզմը կոպտորեն խախտում է մարդու արժանապատվությունը. Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ժնեւում

Պարոն նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել  պարոն Բոդլեր Նդոնգ Էլլային Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ կարևոր առաքելությունում: Ներկայիս աշխարհում, ուր մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, և միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում, Ազգերի այս պալատում առավել քան տեղին […]

Իշխան Զաքարյանն այլևս քաղաքական գնահատականներ չի տա

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ:  Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ ՎՊ-ին արգելվում է ինչպես […]

ԵՄ-ն հրապարակել է ուկրաինացիների ցուցակը, ովքեր ենթակա են ֆինանսական պատժամիջոցների

Եվրամիությունը կազմել է այն ուկրաինացիների ցանկը, ովքեր ենթակա են ֆինանսական պատժամիջոցների: Ցանկում ընդգրկվել է 18 հոգի, տեղեկացնում է РИА Новости-ն:  ԵՄ-ի այդ ցանկում ընդգրված մադկանց բոլոր միջազգագային հաշիվները սառեցվել են: Ցանկում ընդգրկվել են` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա որդիներ Ալեքսանդրն ու Վիկտորը, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա որդի […]

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը “Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը” զեկույցի շրջանակներում խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: “Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմի փոխարեն մենք ցանկանում ենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային […]

Ազգային ժողովը լսեց Անի Զախարյանին

”Հենց նոր տեղեկացա, որ ԱԺ-ի բոլոր խմբակցությունների պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:Փաստորեն ԱԺ-ը ականջալուր եղավ ամիսներ առաջ իմ այն խոսքերին, որ հարկավոր է Facebook-ը մտցնել իրավական դաշտ: Ըստ Էության, օրենքը իսկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի