08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ղայիշներդ ձգեք ու աշխատեք: Մեր գործունեության ամենալավ հսկողը հանրությունն է

Այս վերնագրով երեկ տարածեցի մամլո հաղորդագրություն, սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով չտարածվեց, սակայն հաճելիորեն զարմացա, երբ կարդացի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության մասին քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը, որը բավականին մոտ էր իրականությանը: Հիմա ես իմ գրածի մեջ թողնելու եմ միայն  այն մասերը, ինչի մասին քաղաքապետն ասաց, սակայն այն արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախքան խորհրդակցությունը սկսելը ես Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանին տվեցի աղբատար ավտոմեքենայի մի համար, որի բաց  թափքից աղբը  առավոտյան ցրվում էր Իսակովի պողոտայով մեկ: Հետաքրքիր  զուգադիպությամբ, հավանաբար պարոն Մարգարյանն էլ էր Ավանից աշխատանքի գալուց նման մի աղբատար տեսել, խորհրդակցությունը սկսեց շատ խիստ հանձնարարականով այն մասին, որ աղբատար մեքենաների թափքերը պահանջված ձևով  ծածկված չլինելու հետևանքով,  իրենք են աղտոտում քաղաքը:

Հաջորդը, անհամբեր սպասում էի ապօրինի ծառահատումների, ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխմանն ու դրանց հետևանքների վերացման  ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հանձնարարականի զեկույցին, ըստ որի անցյալ շաբաթ ապօրինի ոչ մի ծառահատում  չի եղել և ապօրինի շինարարության ընդամենը 4  դեպք է գրանցվել՝   նշելով միայն վարչական շրջանն ու ինչպես միշտ, ուրիշ  ոչ մի այլ տեղեկություն չտրվեց: Այնինչ  ս.թ. մարտի 15-ին  լրատվությամբ  տարածվեց Մաշտոցի 18/ա հասցեում մի գիշերվա ընթացքում  ծլած կրպակի մասին, որի ծագման օրինականության վերաբերյալ արդեն հարցում եմ արել քաղաքապետին:

Զեկուցվեց նաև մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու վերաբերյալ հսկողականի մասին, որի ժամանակ քաղաքապետը խիստ տոնով ասաց, որ վճարովի ավտոկայանատեղերի վճարների գանձումն իրականացնում է մեկ կազմակերպություն, ուրիշ ոչ մեկն իրավունք չունի, իսկ եթե անում են, ուրեմն ունեն հովանավորներ, ով ուզում է լինի բացահայտեք նրանց ու դիմեք դատախազություն:

 Վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցածր տոկոսի մասին զեկույցը շատ ջղայնացրեց քաղաքապետին, ով ասաց. «ղայիշներդ ձգեք ու աշխատեք»:

Երբ զեկուցում էին փողոցների ասֆալտի վիճակի մասին քաղաքապետը  հանձնարարեց լիարժեք լուսաբանել այդ հարցերն ու ասաց շատ  կարևոր բան. «մեր գործունեության ամենալավ հսկողը հանրությունն է, որին պետք է ամեն ինչի մասին տեղյակ պահել և  նա  յուրաքանչյուր փոսի մասին մեզ կտեղեկացնի»: 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ