Հայաստանի արտգործնախարարը կայցելի Փարիզ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Malaysia Airlines-ի անհետացած ինքնաթիռի գործով նոր բացահայտումներ կան: Պարզվել է, ինքնթիռի օդաչուն նախկինում խցիկում թռչելիս է եղել աղջիկների հետ եւ այնտեղ խրախճանքներ են սարքել անմիջապես թռիչքի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է օդաչուն զվարճանում աղջիկների հետ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները. “Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների […]
Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի մոտ այսօր իրազեկող ակցիա իրականացրին “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Ակցիայի մասնակիցների հետ իր նկատառումներով կիսվեց ՀՀ նախկին վարչապետ, համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ճշտել` բուհում անցած ամիսներին պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ արվել են, թե ոչ: Ռեկտորը նշեց, որ Նոր տարում չեն ցանկացել գցել աշխատողների տրամադրությունը` բուհն է վճարել կուտակային պահումները. […]
Ազգային ժողովում քննարկվող Կառավարության ներկայացրած` ՛՛Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրինագծին դեմ է նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա համոզմամբ` օրենքի նախագիծն իր առջեւ չի դրել դատավորների անկախ լինելու կարևորագույն խնդիրը, և մի շարք դրույթներ պետք է վերանայել: ՛՛Ես ուզում եմ հիշեցնել, որ դատարանները Սահմանադրությամբ անկախ են համարվում, բայց երբ 2007-ին […]
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, այսօր սկսվեց եւ հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Վերջինիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին: Նա նախապես դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը, քանի որ այլ դատական նիստի է, եւ պետք է վերապատրաստման դասընթացի մասնակցի: Միաժամանակ Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվելու են Ֆրանսիայից ժամանած […]
“Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ: Այսօր հետևելով որդեգրած սկզբունքներին, շարժման անդամները՝ ակցիա իրականացրին Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարան մոտ: Օգտագործելով երկար դասամիջոցի ժամանակահատվածը նրանք բարձրախոսով ներկայացրին իրենց տեսակետը պարտադիր կուտակային կենսաթոշակի օինագծի առնչությամբ և քննարկման հրավիրեցին ուսանողներին: Հայ-Ռուսական Սլավոնական համլսարանի ռեկտոր, ՀՀ նախկին […]
Աֆրիկայում ֆուտբոլի երկրպագուների զայրույթը ողբերգական հետեւանք է ունեցել մրցավարի համար: Գանայի երկրորդ դիվիզիոնում ”Գոլդ Սթարս” եւ ”Նաա Ջո Յունյաթեդ” թիմերի հանդիպման ընթացքում երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ ծեծել եզրային մրցավարին: Քվամե Անդո Կեյը տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությունից հետո մրցավարը ուղարկվել է բուժվելու տնային պայմաններում: Սակայն հաջորդ օրը նա մահացել է: Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան քննում է […]
Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձեւավորման ուղղությամբ: 2013-ին Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի […]
Լույս է տեսել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Агрессия Азербайджанской республики очертила границы» /Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները/ գիրքը, որն այսօր հեղինակը “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց լրագրողներին: Գրքում տեղ են գտել Արցախի հերոսամարտի դեռ առաջին ամիսներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված գաղտնի փաստաթղթերը: Քաղաքագետը նշեց, որ սրանցով ևս ապացուցվում է, որ պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, […]
























