11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները հարցերին Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Բարև ձեզ, Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, […]

Սենց հեռու չեք գնա, տղաներ՝ Կիվիրյանը պարզաբանում է/վիդեո/

 Armenia Today կայքի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը քննադատական մոտեցում է ցուցաբերել “Նախախորհրդարան” շարժման տարածած “Ազատագրում” հաղորդաշարում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ: Այդ մասին նա գրառում է տեղադրել սոցցանցում. “Ամեն ինչ ունի իր չափ ու սահմանը: Նախախորհրադրանը տարածել է մի տեսահոլովակ իրենց “ռազմա-հայրենասիրական ուղու մասին”, (12:50 րոպեն) որից դուրս է գալիս, որ իբրև Կոմիտաս 5 հասեցում կառուցապատման դեմ […]

Խարկովի կենտրոնում կրակել են մարդկանց վրա, կան զոհեր

Նախօրեին Խարկովի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել, ինչի արդյունքում երկու եղբայր են մահացել, ովքեր հաճախ էին լինում այդ սրճարանում: Եղբայրներից մեկը տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Հրազենային վնասվածք է ստացել նաեւ սրճարանի մատուցողը, ում կյանքը բարեբախտաբար վտանգված չէ: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում են մարդասպանի որոնումները:

Նվիրեց բարերարը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի,  մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաեւ բարերարների աջակցությամբ։ “Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաեւ սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես […]

Ուկրաինան վճարել է…./վիդեո/

“ժառանգություն”  խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնահատելով Ուկրաինայում տիրող իրավիճակը և դրան արձագանք հանդիսացող Ղրիմի հետզհետե զարգացող հիմնահարցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ցանկացած պարագայում Ռուսաստանի կոպտագույն սխալը կլինի Ղրիմը առանձնացնելը: “Ուկրաինան վճարել է այն գինը, որը հարկավոր էր ազատության համար: Ես չեմ կարծում, որ գլոբալ առումով խնդիրներ կառաջանան Ուկրաինայում: Առավելագույնը ես տեսնում եմ […]

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15 հոգու. 5-ը մահացել է /ֆոտո/

Վորոնեժում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի արդյունքում 10 հոգի լրջորեն վնասվել են, 5-ը` մահացել: Ինչպես պարզվել է, 28-ամյա վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Մահացողներից 3-ը` տղամարդիկ են` 20, 27 եւ 31 տարեկան, երկուսը` կանայք` 30 տարեկան: Հարբած վարորդին մինչեւ 9 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ` նախագահի՞ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում խոսելով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման մասին, հիշեցրեց, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները դեռ 90ականների կեսերից պատրաստ են եղել. ՛՛2005 թվականին մենք փլեցինք սահմանադրության տեսլականը՝ նախագահին հնարավորություն տվեցինք քաղաքացիական պաշտոնում նշանակելու մարդկանց: Սա բերում է նրան, որ այսօր գործադիր իշխանության կեսը Կառավարության հետ կապ չունի, օրինակ` Ոստիկանությունը, Հարկային տեսչությունը, դրանք […]

Հնարավորինս օբյեկտիվ

Վաղը հայնի կդառնան կրթաթոշակի մրցույթի արդյունքները. հրավիրված են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներըՄարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը։  Կարեն Ավագյանն անդրադարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին՝ տեղեկացնելով, որ 2013թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն և իրականացնում է ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները […]

Եթե ԼՏՊ-ն որոշի Ծառուկյանին համեմատել Բրյուս Լիի հետ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր աջում գրել է. “Հարգելի լրագրողներ:  Խնդրում եմ ձեզ, մի դիմեք ինձ` մեկնաբանելու ԼՏՊ-ի խոսքերը Իվանիշվիլի-Ծառուկյան զուգահեռների մասին:  Ես միշտ դեմ եմ եղել արհեստական քաղաքական օրակարգերին: Սա հենց այդպիսի արհեստականության ցցուն դրսևորում է:  Ի՞նչ, եթե վաղը մյուս օրը ԼՏՊ-ն որոշի Գ. Ծառուկյանին համեմատել Բրյուս Լիի, Սոֆի Լորենի կամ Ռոբերտ Մուգաբեի […]

Հայաստանի եւ Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը

 Մարտի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։  Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։   Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար, նախարար Մրկիչը ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի