11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրել հոգեբույժի մասնագիտություն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ՛՛Ավան՛՛ հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Դումանյանն ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և ՀՀ առողջապահության […]

Աշխարհի հեղինակավոր ցեղասպանագետները կոչ են արել Շվեյցարիայի նախագահին բողոքարկել Փերինչեկի գործով դատավճիռը

      Շվեյցարիայի ամենահեղինակավոր թերթերում՝ NeueZuricherZeitung-ում և Le Temps-ում տպագրվել է հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:   Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած տարիներին Շվեյցարիայի և այդ երկրի անհատ քաղաքացիների՝ հայանպաստ դիրքորոշումների և գործունեության մասին: Այնուհետև կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հետամուտ լինելու ՄԻԵԴ-ի կողմից՝Ցեղասպանության փաստը ժխտած և Շվեյցարիայի դատարանի կողմից […]

Ո՞ւմ է ծաղիկներ նվիրում Սուրիկ Խաչատրյանը /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները միշտ հիշում են նրա տոները՝ հունվարի 28, փետրվարի 23, մայիսի 8-9: Նա էլ անտարբեր չէ ընտանիքի կանանց նկատմամբ: Սուրիկ Խաչատրյանի համար կինը, մայրը մեծություն են: “Ես շատ սիրում ու հարգում եմ կանանց, ուզում եմ, որ բոլորի համար կինը, մայրը մեծություն լինեն: Եթե մենք մեր պատմությունը հիշում ենք, պետք […]

Նախարարը կոնսիլիում է հրավիրել՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։  

Թող գան, ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում. Սահակյանը՝ Գառնու տաճարից

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ասուլիսում: ՛՛Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևէիցե բան անել, որովհետև նախ տաճարի շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի՛՛: Դիտարկմանը, որ Մշակույթի […]

Նոր հիվանդություն՝ սեքսուալ հողի վրա/վիդեո/

Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական կյանքի խանգարումներից առաջացած նոր հիվանդության մասին: “Սեռական կյանքի խոչընդոտ է հանդիսանում աշխատանքային կենսակերպի խիստ ծանրաբեռնված լինելը: Հայտնաբերվել է նոր հիվանդություն, որը սեքսուալ խանգարուների տեսակ է… ”,-նշեց Սևադա Հակոբյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

ՀԱԿ-ը հանդիպեց ԵՄ ներկայացուցիչների հետ

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում […]

Բաղդասարյանը ընդգծել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել “Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, […]

Ոստիկանապետն այլ պաշտոնի՞ է գնում

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ղեկավարի միասնական քննչական կոմիտեի աշխատանքը՝ ազատվելով ոստիկանապետի պաշտոնից:  Նշենք, որ Գասպարյանը ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն  քննչական դպրոցը, ժամանակին աշխատել է քննիչ եւ ծանոթ է քննչական գորածառույթներին: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանին հոգեհարազատ է նաեւ օպերատիվ աշխատանքը: Փորձեցինք լուրը ճշտել ոստիկանությունից: Հանրության հետ կապերի եւ լրատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի