17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՛՛Մաքուր պահենք մեր շրջակայքը՛՛ խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:

Միջոցառմանը մասնակցեցին ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք:

Երիտասարդ հանրապետականները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվեցին ջրվեժին հարակից տարբեր հատվածներում:

Մաքրման աշխատանքներից հետո տեղի ունեցավ ծառատունկ։ Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ծառատունկն այսուհետև կդառնա բարի ավանդույթ, և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի հայ մի ծառ տնկի, կկարողանանք վերականգնել երբեմնի կանաչ տարածքները:

Ծրագրի մասնակիցները վստահ են, որ  նման միջոցառումներն օրինակ կծառայեն մյուս երիտասարդներին նույնպես: Նրանք նշեցին, որ բնապահպանական այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալու պարբերաբար՝ նաև այլ մարզերում։ Ըստ երիտասարդների՝ նման ակցիաներով երիտասարդների շրջանում ոչ միայն սերմանում են սեր բնության նկատմամբ, այլև ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ