20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախիջևանում պատերա՞զմ է. ՊՆ մամլո խոսնակը պարզաբանեց

Ռուսական Regnum գործակալությունը տեղակացնում է, որ հայկական զորքերը հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա: Regnum-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնել է, որ ադրբեջանական բանակը կորուստներ ունի և տվյալ պահին տեղի ունեցող մարտի պատճառով բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց տեղեկատվությունը ասելով.”Նման բան չկա պարզապես ապատեղեկատվություն է: Հայկական կողմը պահպանում է […]

Ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ. իրավաբան

Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոպիտ ընտրախախտումներ և բռնի ուժի կիրառման դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի վկայում ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Ընտրությունները, հիմնականում, եղել են ոչ մրցակցային. ընտրատարածքներում մեծ մասամբ առաջադրված էր 2 կամ 3 թեկնածու: Այս մասին “Մեդիա կենտրոնում”  տեղի ունեցած “Տեղական ինքնակառավարման մարմինների […]

“Հրաշալի քառյակը” հրաշքների աշխարհում, ազգս փրկված է. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ  Ռոբերտ Մելքոնյանը  facebook –ի իր պատին այսպիսի գրառում է արել. “Հրաշալի քառյակը”  հրաշքների աշխարհում, ազգս փրկված է 12 կետերից բաղկացած պահանջագիր, ճանապարհային քարտեզ, պարտադրանք…Իրոք հրաշալի, իրոք “աստվածահաճո”  քառյակ, նույնիսկ թիվն են ընտրել 12` հաշվի առնելով 12 առաքյալներին…Դե խորաթափանց են էլի, կշռադատված, ոչ մի բան չի վրիպում նրանց աչքից… Չէ’, ես այսօր արթնացա […]

Մենք չենք ուզում չապրենք և չենք ուզում արտագաղթենք. “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ  Վարդան Հակոբյանը խոսեց նախաձեռնության նպատակների մասին: Նախաձեռնության պահանջը ի սկզբանե եղել է՝ երթևեկության կանոնների խախտումների համար նշանակվող  տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում: “Շատ դեպքեր կան, որ մարդիկ կամեռաների արձանագրած խախտումների պատճառով վարկեր են վերցնում ու հայտնվում սոցիալապես շատ ծանր վիճակում:Մի բան որ չկար մինչև […]

Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդին.shamshyan.com

Ըստ shamshyan.com-ի, երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից  պետք է տրամադրվեն  անհրաժեշտ քանակով եւ անվճար: Դեռեւս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, […]

Մի կողմից քամին, մյուս կողմից՝ գյուղապետը. Մեծամորում կրքերը թեժանում են

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակչուհի Թամարա Մարտիրոսյանի նյարդերը քայքայվել են ոչ միայն բնության մեղքով , այլ նաև Մեծամորի գյուղապետ Էդգար Միրզոյանի վատ աշխատանքի հետևանքով: Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի խմբագրությանը: Հեռախոսազրույցի ժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ երեկ ուժեղ քամին վնասել է իրենց տան տանիքը, սակայն մինչ դա էլ իրենց վիճակը՝ վիճակ չէր, քանի որ այս տարի […]

“Քառյակին վիզ 12-րդ կետ է պետք եղել…”

“Ժառանգություն” կուսակցության քարտուղար,Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը facebook-ում այսպիսի գրառում է արել. “Բայց էս քառյակը կրակի կտոր ա. ասում ա՝ հանկարծ տրանպորտի գինը չբարձրացնեք: Թե չէ՝ սեպտեմբերին հուժկու եմ անելու: Իրենք էլ գիտեն, որ տրանսպորտի ուղեվարձի գծով իսկի մի փոքր քամի էլ չկա քաղաքապետարանում՝ խնդիրը գլուխոյ թաղվել է, էլ չասեմ, որ այլեւս […]

Աննախադեպ ցուրտ.սպասվում են առատ տեղումներ

Հանրապետության տարածքում՝  11-ին, 13-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 5-7աստիճանով: Երևանում՝ 11-ին, 13-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա […]

Հոսանքը անջատել են անդամահատված ոտքերով Ռուդիկի ու անչափահաս երեխաների վրա. մայրը դատապարտյալ է

Կյանքի հակասական քառուղիներում հաճախ հանդիպում են դեպքեր, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալն ու գնահատելը:  Այսօր Henaran.am-ի խմբագրությունը հերթական անգամ ահազանգ ստացավ կանանց գաղութից: Այս պատմությանը մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Սակայն չենք կարող չբարձրացնել վանդակաճաղերի հետևում իր իսկ մեղավորությամբ հայտնված կնոջ բողոքը, մանավանդ, որ խոսքը անչափահաս ու հիվանդ երեխաներին է վերաբերվում: “Էլեկտրիկը եկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի