10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ. իրավաբան

Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոպիտ ընտրախախտումներ և բռնի ուժի կիրառման դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի վկայում ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Ընտրությունները, հիմնականում, եղել են ոչ մրցակցային. ընտրատարածքներում մեծ մասամբ առաջադրված էր 2 կամ 3 թեկնածու:

Այս մասին “Մեդիա կենտրոնում”  տեղի ունեցած “Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գորիսում և հանրապետության այլ քաղաքներում ու մարզերում”  թեմայով ասուլիսին ասաց հունիսի 8-ի ՏՒՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող “Իրավունքի Եվրոպա միավորում”  (ԻԵՄ) ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ասուլիսին ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հայտնեց նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արփինե Մանուկյանը: 

Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:

Հունիսի 8-ին, ՀՀ 9 մարզերի թվով 59 համայնքներում անկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 36 համայնքներում ընտրեցին համայնքի ղեկավար, իսկ 30-ում` անցկացվեցին ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին սահմանված ժամկետում ստացվել է ընդամենը երեք դիմում:

“Իրավունքի Եվրոպա միավորում”  ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը նշեց, որ հունիսի 8-ի ընտրությունները եղել են հիմնականում ոչ մրցակցային. ավագանու ընտրություններին ՀՀԿ-ից մասնակցել է 68 թեկնածու, “Ժառանգությունից” ՝ 1, ՕԵԿ-ից՝ 2, ՀՅԴ-ից՝ 4: Իսկ համայնքի ղեկավարի ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրվել էր 34 թեկնածու, ԲՀԿ-ից` 5, ՀՅԴ-ից`3, և 1 թեկնածու “Ժողովրդավարություն և աշխատանք” կուսակցությունից:

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ, որ առանց դրանց հնարավոր չէ լինեն որևէ ընտրություններ. 12 տարբեր տեղամասերում արձանագրվել են 20 խախտումներ, որոնց մի քանիսի վերաբերյալ, ինչպես օրինակ Գորիսում, պատշաճ արձանագրություններ չեն կազմվել:

“Գորիսում լուրջ խախտում եղավ՝ 3 ծրար քվեախցիկում: Հանձնաժողովի նախագահը ոչնչացրել էր դրանք, դիտորդը չէր հասցնել տեսնել քվեաթերթիկների ընտրությունը. սա ընտրական խախտում՝ “կարուսել”-ի մասին կարող է վկայել”, – նշեց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում հանրության ուշադրությունն առավելապես Գորիսի քաղաքապետի ընտրությունների վրա էր սևեռված: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել 4 հոգի, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնեցին և ընտրապայքարում մնացին անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակիցը հանդիսացող Վաչագան Ադունցը, ով էլ ընտրվեց քաղաքապետ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արփինե Մանուկյանը ներկայացրեց Շորժայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքը. “Շորժայի 23/1 տեղամասում ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ից էին, այսինքն մրցում էին հին և նոր գյուղապետերը”:

Խոսելով հետագա քայլերի մասին` բանախոսները նշեցին, որ բոլոր արձանագրված խախտումների համար դիմումներ են ներկայացրել հանձնաժողովներին՝ բացահայտելու խախտումներ կատարողներին և գնահատելու այդ խախտումների ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա:

Տիգրան Եգորյանն ուրախությամբ փաստեց, որ ընտրական պրոցեսների վերահսկմամբ զբաղվող “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնությունն ավելի շատ դիտորդներ է  ներգրավվում, և գալիք համապետական ընտրությունների վերահսկման գործում սա կարող է լուրջ արդյունքների բերել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ