12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքան է ծախսել ԱԻ նախարարությունը

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ԱԻՆ-ին հատկացումները՝ նշեց, որ պետբյուջեից նախատեսված էր 17 ծրագրի իրականացում, Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ էին նախատեսվել և ծախսել: Ջանջուղազյանի խոսքով՝ ընդհանուր ճշտված ծրագիրը կազմել է 8 մլրդ 265 մլն դրամ, արձանագրված է 98.1 տոկոս կատարողական. այս […]

Շուտով կունենանք ևս մեկ օդանավակայան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԻ նախարարության բյուջեի կատարողականի զեկուցումից հետո փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց` արդյոք ինչպես 2013 թվականին, այնպես էլ հիմա թափուր տեղեր ունեն: ՛՛Կարող եք հայտարարել, որ կադրային սով չունեք, արդյոք կա կադրերի արտագաղթ՛՛:   Մխիթարյանի խոսքով` այսօրվա դրությամբ դեռևս թափուր տեղեր ունեն: ՛՛Պրոցես է, կենդանի օրգանիզմ է, կադրեր են ընդունվում […]

Աշոտ Գիզիրյանի գեներալի համազգեստը պատրաստ է, իսկ հրամա՞նը

Ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում Հայաստանի ոստիկանապետ է նշանակվելու Շիրակի նախկին մարզպետ, Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանը: Վերջինս, Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց` պարապմունքի է՝ ”փորձեք զանգեք քիչ ուշ”: Այնուամենայնիվ, մենք համառեցինք. -Պարոն Գզիրյան, իսկ ճիշտ են լուրերը: -Ի՞նչ լուրեր: -Որ ձեզ ոստիկանապետ են նշանակում: -Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ: -Ասում են, որ արդեն ձեր […]

Յուրաքանչյուր մրցանակ կարեւոր առաքելություն ունի կատարելու.Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ “Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ” հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա […]

Երեւանի Արաբկիր եւ ԼՂՀ Մարտունի շրջանների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ դեռեւս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարեւորվել էր նաեւ Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի եւ ԼՂՀ Մարտունու շրջանների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների […]

Հանդիպեցին Դաշնակցականները եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյանները

Այսօր՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ Հայաստանի վարչության եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի միջեւ: Հանդիպմանը երկու կողմերից մասնակցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը:  Հանդիպման ժամանակ երկու ավանդական կուսակցությունների […]

Սաշա Սևեռնիի ”օրենքով գողի” կարգավիճակը սառեցվել է/վիդեո/

Ռուսաստանում քրեական շրջանակներում վերջին հանդիպումների (”сходка”) ժամանակ սառեցվել է Ալեքսանդր Սևերովի (”Саша Север”) ”օրենքով գողի” կարգավիճակը: Հիշեցնենք, նրան էր նվիրված հայտնի երգիչ Միխայիլ Կրուգի ”Владимирский централ” երգը: 10 դատվածություն ունեցող 55-ամյա ”օրենքով գողին” մեղադրել են ”գողական ավանդույթներից” հեռանալու մեջ: Մասնավորապես հիշատակվել են նրա մի քանի հարցազրույցները հեռուստաընկերություններին: 

Սյունիքի նախկին մարզպետի բարեկամները մարդ են ծեծել. Yerkir.am

Ըստ Yerkir.am-ի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:  Ըստ նույն աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:   […]

Կառավարության ծրագրի մեջ չկան տնտեսագիտական չափորոշիչներ. Վահագն Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ վարչության անդամ , տնտեսագետ Վահագն Խաչատրյանը անդրադարձավ ներկա տնտեսական իրավիճակին և գնահատական տվեց կառավարության նոր ծրագրին: Անդրադառնալով կենտրոնական բանկի վերջին հրապարակումներին Խաչատրյանը նկատեց, որ բավականին լավ հեռանկարներ է երևում առաջին հայացքից ապագայի հանդեպ, բայց խորը նայելով իրավիճակին հասկանում ես, որ բավականին պեսիմիստական վիճակ է ձևավորվել ներկայի համար: Անդրադառնալով առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի