13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բայաթյանը կարծում է՝ Կոնչիտան արժանի էր, Ալլա Լևոնյանը վրդոված է /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ’’Արձագանք’’ խմբի հիմնադիր , երաժիշտ Արտավազդ Բայաթյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը անդրադարձան  Եվրատեսիլ մրցույթի հաղթող Կոնչիտա Վուդսի կերպարին: Բայաթյանի կարծիքով Ավստրիայի ներկայացուցչի հաղթանակը բոլորովինել անակնկալ չէր: Նա նորմալ է դիտել երևույթը և այն շատ դրական է մեկնաբանում. ’’ Եվրատեսիլը մրցույթ է, ավելի շատ քաղաքական: Չես հասկանում իրականում դա մրցույթ է, […]

Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի եւ ադրբեջանցիների նոր սերունդ աճեց. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Այդ համաձայնագիրը վերջ տվեց իսկական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դրեց բանակցությունների համար, որոնք կողմերին խաղաղության ուղի հարթեցին: Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ աճեց, որը չի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են “Արի տուն” ծրագրի հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր: «Երևանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում և մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ […]

Երեխաների բռնաբարության մեջ մեղադրվող պատգամավորը մահացել է սրտի կանգից

Բրյանսկից պատգամավոր Նիկոֆոր Ժուկովը, ով մեղադրվում էր երեխաների բռնաբարության մեջ, մահացել է սրտի կաթվածից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մեղադրյալը մահացել է քրեակատարողական հիվանդանոցում: Քննության տվյալներով, 2007-ի հուլիսից մինչ 2013-ի նոյեմբեր 62-ամյա պատգամավորը բռնաբարել է մոտ 30 դպրոցական աղջիկների, ովքեր 11 տարեկան են եղել:

Կապրենք, կտեսնենք. ինչ մտավախություններ կան

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Այսօր նախագծի քննարման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ամիսներ շարունակ պահումներ էին արվում՝ առանց հաշվի առնելով որևէ մեկի կարծիքը: Նա նկատեց, որ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է անձի կամարտահայտությամբ որոշել պահումներ արվելու են, թե […]

6 դատապարտյալ է վատ զգացել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատորղական վարչության լրատվության բաժնի պետ Գոռ Ղելչյանը հերքեց, որ “ Աբովյան”  քրեակատարողական հիմնարկում 18-20 դատապարտյալ կին է թունավորվել:  “Ընդամենը 6 դատապարտյալ է վատ զգացել, երեքի մոտ արդեն բարելավել է վիճակը, մյուս երեքը բժիշկների հսկողության տակ են: Փորձաքննության են ուղարկվել նմուշները”,-ասաց Ղլեչյանը:  

Համաշխարհային բանկը կողմ է պարտադիր բաղադրիչին. կստանա հակահարված

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք չեն կարող դեմ լինել այս նախագծին: Նա հիշեցրեց, որ չորս քաղաքական ուժերն ու ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը ամիսներ շարունակ պայքարում էին պարտադիր բաղադրիչի կասեցման համար, ինչը արեց Սահմանադրական դատարանը: Բուն […]

Հայտնաբերվել է լեյտենանտի դին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները եւ զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:  Հիշեցնենք, որ նա մայիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ եւ չէր վերադարձել: 

Ուկրաինական սարսափը շարունակվում է. զորքը կրակել է ամբոխի ուղղությամբ, կան զոհեր /ֆոտո, վիդեո 18+/

Նախօրեին հանրաքվեի օրը ուկրաինական Կրասնոարմեյսկում զինված անձինք կրակ են բացել ցույց անող ամբոխի ուղղությամբ: Արդյունքում 2 հոգի զոհվել է, կան վիրավորներ: “Կրասնոարմեյսկում “Դնեպր” ջոկատը կրակել է մարդկանց վրա, երկու հոգի է մահացել”,- Թվիթերի իր էջում գրել է “Դոժդ”-ի լրագրող Թիմուր Օլեւսկին: Նա նշել է, որ սպանվածներից մեկի ուղիղ գլխին են կրակել, քանի որ նա հրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի