20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուրճի բաժակ նայելու ժանրից են

ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված ՛՛ՀՀ ՛՛Հյուսիս- Հարավ՛՛ ճանապարհային միջանցք՛՛ֆինանսական պայմանագրի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե ավելորդ է գերագնահատել այս նախաձեռնության աշխարհաքաղաքական նշանակությունը։ Սամվել Ֆարմանյանի համար այս հարցում կոնկրետ մտահոգիչ է մեկ այլ հանգամանք։ ՛՛Դա վրացական մեր գործընկերների հետ քաղաքական պայմանավորվածությունները մինչև վերջ տանելու անհրաժեշտությունն է, որովհետև գաղտնիք չէ, որ հարավը հյուսիսին կապելու ժամանակակից ավտոմայրուղու նպատակն արդարացված կլինի՝ բացառապես եթե այն շարունակություն է ստանում մինչև Սևծովյան նավահանգիստ, որն առնվազն ասիական կողմից ուղևորափոխադրումները կդարձնի ավելի մրցունակ և հարմարավետ՛՛:

 Ֆարմանյանը նկատեց, որ Իրանի շուրջ տեղի ունեցած զարգացումները ԱՄՆ-ի հետ երկխոսությունները նման հնարավորություն ընձեռում են և իր պատկերացմամբ հավելյալ գործընաթցն օգտագործել այս խնդիրը վրացական գործընկերների հետ պայմանավորելու համար։ Բացի այդ, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրենց քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները ներկայացել էին միայն վարկային հաշվետվությունը և իր կողմից եղել է առաջարկ. ՛՛Որ հաշվի առնելով և մեր հասարակության և նաև պատգամավորների խիստ մտահոգությունը ՀՀ աճող արտաքին պարտքի վերաբերյալ՝ կարծում եմ կառավարության շահերից է բխում, որ ԱԺ-ին ներկայացվի ոչ միայն վարկային համաձայնագրի տեքստը, այլ ընդհանուր և բովանդակային մոտեցումներ, որին ուղղվելու է այդ վարկային միջոցները։ Ինչքանով խորհրդարանը և հասարակությունը տեղեկացված լինեն, այդքան վարկային համաձայնագիրը կարող է շահել՛՛։

Մեկ խնդրի ևս Սամվել Ֆարմանյանը հարկ հմարեց անդարադառնալ։ ՛՛Հանձնաժողովում քննարկումներին իմ կողմից հնչեցված պարզ մտահոգությունները մեր պատգամավոր գործընկերների կողմից ընկալվել է մի այնպիսի համատեքստում, որ ոչ ավել, ոչ պակաս բախտագուշակություն են հիշեցնում կամ այլ կերպ ասած՝ սուրճի բաժակ նայելու ժանրից են։ Կատարելապես հիմնազուրկ նման սևեռումնները իրականության մեջ վեր են հանում թաքնված որոշ ֆոբիաներ և որևէ կերպ չեն ազդում սեփական քաղաքական կշռի ավելացմանը, այլ ժամանակի մեջ չկասկածեք՝ ճիշտ հակառակը՛՛,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ