18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լարսում կուտակումներ չկան

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը վստահեցնում է՝ Վերին Լարսի փակման հարցով վրացական կողմը մինչև հունիսի 12-ը հայկական կողմին պետք է դրական լուր հայտնի: ՛՛Տեղեկանք է ներկայացվել կառավարություն, և վարչապետն անձամբ զբաղվում է այս խնդրի լուծմամբ՛՛,-այսօր լրագրողներին ասաց Առաքելյանը:

Նա նշեց, որ բանակցություններ են վարվում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերի հետ, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը: ՛՛Բաց լեռնային հատված է՝ քարաթափումներ, սողանքներ են լինում: Ուզում ենք խնդրել, որպեսզի միջոցառումներ ձեռնարկվեն մեր հարևանների կողմից, որպեսզի հնարավորինս մեղմենք ռիսկերը այդ բարդ լեռնային գոտիով անցնող ճանապարհի պահպանման ուղղությամբ՛՛,- հայտնեց Արթուր Առաքելյանը: Նա նշեց, որ այս օրերին հայկական բեռները շարունակում են մնալ ճանապարհի երկու կողմում, սակայն մեծ կուտակումներ չկան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ