27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ /վիդեո/

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին […]

Զատկի տոնին գները չեն բարձրանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ` Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց մեր հանրապետությունում անասնաբուծության ոլորտում նկատվող դրական տեղաշարժերի մանրամասները: Նա նշեց, որ մսամթերքի արտահանման միտումները շարունակում են նկատվել, Հայաստանից մսամթերք է արտահանվում հիմնականում Ռուսաստան և Վրաստան: Նախորդ տարվա համեմատությամբ Հաաստանում ավելացել են անասնապահության ծավալները: ”Կաթի արտադրության ծավալներն են ավելացել, իսկ ձվի […]

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, ու չի պակասի աշխարհում ոչինչ… Այսօր Համո Սահյանի 100-ամյակն է /վիդեո/

Այսօր սիրված բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ Համո Սահյանը /Հմայակ Սահակի Գրիգորյան/ ծնվել է 1914թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի /այժմ՝ Սյունիքի մարզ/ Լոր գյուղում: 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։  1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» […]

Բա՞ սա կաշառակերի տուն ա. Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը ծանր վիճակում է/վիդեո/

Գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Գնդապետը, որը վեց երեխաների հայր է հանդիսանում էր ընտանիքի միակ կերակրողը: Նրա կինն ու մայրը չգիտեն ինչպես ապահովեն օրվա ապրուստը: “Ընտանիքը գտնվում է շատ ծանր պայմաններում: Հիվանդ մայրը, կինը ու վեց երեխա: Գնացեք նրա տունը նայեք, դա կաշառակերի տան նմանա: Մանավանդ, որ մարդը երկար տարիներ […]

Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում. ուժայինների գործողությունների հետեւանքով կան զոհեր /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում մարդիկ են մահացել: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Սլավյանսկում զինյալ գործողության արդյունքում սպա է զոհվել, գրում է Интерфакс-ը։ “Սլավյանսկ. սպանվածներ եւ վիրավորներ երկու կողմերում։ Մեր կողմից սպա է զոհվել։ Վիրավորվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։ Անջատողականների կողմից տուժածների թիվը չի հաղորդվում։ […]

“Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք”

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Ցուցահանդեսում իրենց գործերը կներկայացնեն ավագ դպրոցների աշակերտները։ Ավագ դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի բացահայտել պատանիների ստեղծագործական կարողությունները, վեր հանել պատմության դասերը, համախմբել աշակերտական ինքնակառավարման մարմիններին։  Ցուցահանդեսին մասնակցելու համար լուսանկարչական և […]

Դրամական օգնությունը փոխանցվեց քեսաբահայությանը

  Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամ»-ին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար:

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`             Ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում՝          Ապրիլի 14-16-ին […]

Աշոտյանի տրամադրությունը լավ էր /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը  թերեւս  միակ պաշտոնյան էր, որ բարձր տրամադրություն ուներ: Նա լրագրողների հետ խոսեց իր պաշտոնավարման եւ նորանշանակ վարչապետի մասին: Մանրամասները տեսանյութում:

Գեներալ Մանվելի ակնկալիքները /վիդեո/

Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը իր խոսքով երեկվանից է Հայաստանում եւ այսօր եկել էր մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: -Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀԿ խորհրդի նիստից,-հարցրին լրագրողները: -Եկել եմ ձեզ տեսնելու,-պատասխանեց գեներալը: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված