21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ռազմական ծախսերը երկու անգամ ավելին են, քան բյուջեում ներկայացված է. Կարապետյանը մանրամասնեց

“ՀՀ-ն մինչև հուլիսի մեկը կստորագրի Մաքսային միությանն անդամակցության մասին փաստաթուղթ, եթե Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիրներ չծագեն: Բայց Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը գրեթե անհավանական է”,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց  “Նոր ժամանակներ”  կուսկացության նախագահ Արամ Կարապետյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ   այս համատեքստում շատ բան կախված է նաև Ալիև-Լավրով հանդիպումից: Արամ Կարապետյանի հավաստմամբ մինչև սեպտեմբեր այդ հարցերը լուծված կլինենև դա  մեզ կտա անվտանգության երաշխիք: Անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը և արևմտամետների դիտարկումներին՝ Քաղաքական գործիչը  ասաց. “Բախումը, որ տեղի ունեցավ, ու արևմտամետները մեզ համոզում էին, թե գլխապատառ ՀՀ-ն թող գնա այստեղ, այնտեղ, չէին մտածում ՌԴ-ի դիմադրության մասին: Իսկ ով լավ գիտի Ռուսաստանի պատմությունը, գիտի, որ ռուսները ամեն ինչ լուծում են պատերազմով: Իրենց ողջ պատմությունն է դա ցույց տալիս”,-նշեց Կարապետյանը:

Ինչ վերաբերվում է նրան, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել այս հարցի շուրջ նույնպես քաղաքական գործիչը իր դիտարկումն ունի. “Ռուսաստանը ՀՀ-ի, Արցախի հաշվին որևէ գործողություն Ադրբեջանի հետ չի անում: Նա լավ հասկանում է հետևանքները, հետո հատկապես ԼՂՀ հարցում այդքան լծակներ էլ չկան”: Կարապետյանը նաև որոշ տվյալներ ներկայացրեց Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին ու մանրամասնեց. “Նրա ամենամեծ ռազմական գործընկերները Իսրայելը, Ուկրաինան և Հարավաֆրիկյան հանրապետությունն են: Հիմա արդեն նաև Ռուսաստանը: Նաև չար լեզուներն ասում են, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը երկու անգամ ավելին են, քան բյուջեում ներկայացված է”,-հավելեեց քաղաքական գործիչը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ