21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել. տուգանքներն ու տույժերը նվազեցվում են

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասաց, որ նախագիծը ենթադրում է, որ  նվազեցվելու է ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: Նախագծով առաջարկվում է լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: Երկրորդ նվազեցվող իրավախախտումը վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումն է:

Այս դեպքում սովորաբար մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, այն կդառնա 20 հազար դրամ: Հետիոտնային անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը դառնալու է 15 հազար դրամ: Առաջարկվում է բաև 1-10 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կիլոմետրի գերազանցման համար նախատեսվող տուգանքը սահմանել 1000 դրամի չափով: Առաջարկվում է նաև 11-20 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կմ/ժամ խախտման դեպքում տուգանքի չափը սահմանել՝ բազմապատկելով յուրաքանչյուր կիլոմետրի համար 1500 դրամի չափով: Առաջարկվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգառների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցներով երթևեկությունը սահմանափակելու համար գործող 50 հազար դրամ տուգանքի փոխարեն ֆիզիկական անձանց համար սահմանել 10 հազար դրամ տուգանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ