17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատամարտիկի դատավորը խորհրդակցական սենյակում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությունը: Նրա պաշտպանը դատարանին մեկ անգամ եւ միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Դատավորն այս պահին խորհրդակցական սենյակում է: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, դատարանում հավաքվածները հույս ունեն, որ քիչ անց Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի:

“Հանցագործ աշխարհի վերնախավը ավելի հեշտ է հարցեր լուծում”

Նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին քրեական աշխարհի սերտաճման և դրա հոգեբանական ազդեցությունների մասին: Ազատ Արշակյանը անմիջապես համեմատական եզրույթներ փորձեց գտնել մեր և եվրոպական երկրների միջև: Նա հիշեց  մի գերմանացի նկարչի նկար. “Նկարում. գերմանուհին նայում է պատուհանից  դուրս՝ վարագույրի արանքից , այդ նկարի անունը եղել […]

Առաքել Մովսիսյանին առաջարկում են սահմանադրական բարեփոխումներով զբաղվել. ավելի լավ կանի

Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ բավական հեգնող ելույթ ունեցավ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցներին նման քննարկումներ կազմակերպելու համար: ՛՛Ես իմ հարգանքների հավաստիքն եմ հանձնում ու շատ դրական եմ գնահատում իրենց բարի ցանկությունները՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով այս երկրում ինչ-որ բան փոխելու, ինչին ես չեմ հավատում՛՛,-նշեց նա: Խուրշուդյանի խոսքով՝ ՀՀ-ը […]

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 6-8-ը շրջանների մեծ մասում, 9-1-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում […]

Նրանք սահման են պահել ու ետ շպրտել թշնամուն

Մեզանում տեսակետ կա, թե 18 տարեկանն ի՞նչ զինվոր: Երեւի այս տեսակետի հիմքում զինվորի նկատմամբ մեր հասարակության գերհոգատար վերաբերմունքն է: Մեր հասարակությունը 18 տարեկան զորակոչված պատանուն ընկալում է որպես երեխա: Մենք մեր զինվորներին հաճախ այդպես էլ ասում ենք՝”ՙմեր էրեխեքը”: Մինչդեռ 18 տարեկանը բանակում դառնում է զինվոր: Այս թեմային անդրադառնալու պատճառը ադրբեջանական վերջին դիվերսիան էր: Թշնամու դեմն […]

Մագդալենայի խնդրանքը Սերժ Սարգսյանին /վիդեո/

Բարձրագույն կրթություն և 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Մագդալենա Նիկոլյանը Henaran.am-ի խմբագրություն էր եկել խոսելու  իր մասին, որպես երկրի մի մասնիկ: 79 ամյա կինը, նշեց, որ բավականին հարգված աշխատանք ունենալուց հետո հայտնվել է “բոմժի” կարգավիճակում: “Կառավարությունը իր  սառնասրտությամբ, բիրտ կեցվածքով այնպես արեց, որ կորցրինք իմ ու մորս տարիների վաստակը, կրկնակի սեփականաշնորհված մորս թողած ժառանգությունը. Ծիծեռնակի […]

Ո՞վ ասաց, որ ոչ քաղաքական էլեմենտները համամասնականի դեպքում չեն անցնելու

Այսօր շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները: Ելույթով հանդես եկավ Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ ընտրական համակարգի փոփոխությունները բնորոշ են այն երկրներին, որտեղ ժողովրդավարության և ժողովրդավարական համակարգը խորը արմատներ չունեն:   Հրայր Թովմասյանն ասաց, որ ցանկացած ընտրական համակարգ կամ ցանկացած ընտրություններ ժողովրդավարական հասարակությունում պետք է լուծեն երեք գլխավոր […]

Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար. արձագանք

Օրեր առաջ Henaran.am-ը անդրադառնալով Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին՝ նշել էր, որ պայքարը տեղափոխվել է սոցկայքեր: Մասնավորապես իրար հետ հեռակա-առցանց բանավիճել էին մարզային “Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը: Խմբագրությունը ստացել է նամակ Հայկ Միրզոյանից, ով անդրադառնում է մտավորականների անխոնջ կռվին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ […]

Ադրբեջանում հայատյացությունն ու ֆաշիզմը քարոզվում են ամենաբարձր մակարդակով /վիդեո/

 “Ադրբեջանը ԵԱՀԿ գործող նախագահի այցից հետո դիմում է նման քայլի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նաեւ՝ ցույց է տալիս, որ մենք՝ ձգտելով խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի”,-ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ադրբեջանական դիպուկահարի կրակոցից երկու զինծառայող է […]

Եվրասիական ինտեգրման համաժողովը սկսեց Սյունիքից /ֆոտո/

 Այսօր՝ հունիսի 5-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ընդունել է “Հայաստանի տարածաշրջանները հօգուտ Եվրասիական ինտեգրման” միջազգային համաժողովի կազմակերպիչներին՝ “Ինտեգրացիա եւ զարգացում” ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: Մարզպետը ողջունել է հյուերին եւ գոհունակություն հայտնել ծրագրի մեկնարկը Սյունիքից տալու համար: Քննարկվել են մարզի ինտեգրամանը փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագրերը եւ առաջիկա անելիքները: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված