14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն. Էդուարդ Շարմազանով. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

“Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած “Հրաշալի քառյակը”  հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավական դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականներ պահանջելու փոխարեն` քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀԿ-ականների դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք ըստ էության հայտարարեցին, որ մերժում են քառյակի հետ համագործակցության որևէ հնարավորություն:

“Եթե քառյակն ուզում է ծրագիր իրականացնել, որևէ խնդիր չկա, թող սպասի մինչև հաջորդ ընտրություններ, եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն”,- մեր թղթակցի հետ  զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը”,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ