08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նա մեկն էր այն համարձակ տասնմեկից. գեներալ Մանվել Գրիգորյան

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում անվանի հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Գեւորգյանի մահվան կապակցությամբ:

Սամվել Գեւորգյանն անուրանալի ավանդ ունի հայոց պետականության կայացման գործում: Նա մեկն էր այն համարձակ տասնմեկից, որ դեռ ԽՍՀՄ գոյության պայմաններում ազգային ժողովրդավարական շարժում հիմնեցին`”Ղարաբաղ”  կոմիտե անվամբ: Գեւորգյանը լուրջ ավանդ է ունեցել ինչպես բռնապետական Սովետական կարգերի դեմ հայ ազգի տարած պայքարում, այնպես էլ անկախ Հայաստանի Հանրապետությունում` զբաղեցնելով կարեւոր գործադիր եւ օրենսդիր պաշտոններ:

Ցավակցելով Սամվել Գեւորգյանի հարազատներին` ցավակցություն եմ հայտնում նաեւ ողջ մեր ժողովրդին ծանր կորստյան կապակցությամբ:

 

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

գեներալ-լեյտենանտ   Մանվել Գրիգորյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ