21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Քառյակը հանդիպեց ԱԺ-ի մոտ բոյկոտող “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամներին /վիդեո/

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության  անդամներին հանդիպեցին ԱԺ դարպասների մոտ: Քառյակի ներկայացուցիչները տեղեկացրին,  որ քառյակը տապալել է “պարտադիր կուտակայինը” “նպատակային սոցիալական վճար” դարձնելու մասին օրենքի քվեարկությունը: 

ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը  ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի.”Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է քննարկման, Սահմանադրությանը չի համապատասխանում, առավել ևս, որ դրա մասին որևէ պատգամավոր տեղյակ չէ, չեն կարող քննարկել”,-ասաց նա։ 
ՀԱԿ  խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ասաց, որ առաջին անգամ հաջողվեց տապալել քվեարկությունը.”Նման բան չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա ինչ-որ հարց չանցկացնել: Փաստը մնում է փաստ, որ նրանք հիմա մնացել են մեծամասնության շեմի վրա, այսինքն՝ ցանկացած պահի իրենք կարող են քվորումի խնդիր ունենալ, հիմա իրենք զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով”։
ԲՀԿ-ական  պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, այսինքն՝ քննարկելու որևէ նյութ չկա: Իսկ եթե ՀՀԿ-ն բերի էլ իր պատգամավորներին, ցանկացած քվեարկությունը կտեղափոխվի վաղը: 

“Ժառանգություն”  խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ քառյակը պաշտպանեց կանոնակարգ–օրենքը, ինչի արդյունքում խորհրդարանում ճգնաժամ առաջացավ և տապալվեց քվեարկությունը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ