23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Ինչու՞ եք այս կարևորագույն հարցը ներկայացնում Դուք”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ազգային ժողովի նիստում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ իրենց վերցրած 60 մլն եվրո վարկը թեստ անցե՞լ է, թե՞ ոչ: ՛՛Ինչու՞ եք այս կարևորագույն հարցը ներկայացնում Դուք՝ որպես փոխնախարար, ինչու չկա, ասենք, էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարության կամ ԿԲ ներկայացուցիչը: Գոյություն ունի՞ արդյոք նախագիծ Երևանից դեպի Մեղրի հատվածը վերակառուցելու […]

Երևանում որդին մորը սպանելուց հետո մտցրել է՝ ջրով լի լոգարանի մեջ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:  Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:  Նշանակվել է դատաբժշկական […]

Վե՞րջ ՛՛ատկատներին՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե արդյոք համոզված են, որ ատկատներ չկան, և եթե համոզված են, ապա ինչի հաշվին, քանի որ վերջին տարիներին չեն տեսել ինչ-որ քայլեր, որոնք և լայն հանրությանը պիտի համոզեին, որ այս դաշտում կոռուպցիոն ռիսկեր չունեն: Առաքելյանը նշեց, որ Ասիական զարգացման […]

Այս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա՞ գնան այդ քարուքանդ ճանապարհով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ-ում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք Լանջիկ – Գյումրի ճանապարհի մի հատվածի համար հատկացվելիք 60 մլն եվրո վարկը տրանշ է, թե նոր վարկ, այն մտնու՞մ է մայր գումարի մեջ, թե լրացուցիչ գումարվելու է դրան: ՛՛Այդ փոսերը, բառի բուն իմաստով, անհասկանալի ծախսեր են, հիմա անգամ փոսային նորոգումը […]

Հունաստանի դեսպանը լավատես է

Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության […]

Դեռահասները իրազեկվել են…

Հունիսի 6-ին Եղվարդի թիվ 3 դպրոցում  “Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն”  հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացրեց “Ապրենք առողջ”  խորագրով համաժողով` նվիրված դեռահասների շրջանում ծխախոտի տարածման կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ և պատանի ակտիվիստներ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին անչափահասների շրջանում ծխախոտի տարածմանը նպաստող […]

ՀՀԿ-ական պատգամավորը “մեղմ ասած” չի հասկանում առաջին նախագահին

Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջերս հրապարակված հոդվածում նշված հայտարարություններին նշեց, որ չի կարելի Հայաստանում տիրող իրավիճակի մեղքը միայն ներկայիս իշխանությունների վրա բարդել: Պատգամավորը փաստում է, որ հիմնադիր նախագահը պետք է իրերը “սեւի ու սպիտակի” բաժանելու փոխարեն կոնկրետ սխալներից խոսի: “Ես միշտ էլ մեծ հարգանքով եմ […]

ՍԴ նոր անդամի թեկնածուն էլ է մարդամո՞տ

՛՛Հարցերին պատասխանե՞նք, թե՞ բամբասանքներին հետևենք. ես ճանաչում եմ պարոն Թունյանին, գիտեմ նրա կարողությունները, նա քաղաքականցված չէ, եթե անձը քաղաքականցված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է ՍԴ թափուր տեղի պաշտոնում առաջադրվել Արայիկ Թունյանի թեկնածությունը, արդյոք կապ ունի […]

Դաշնակցությունը հանդես կգա պահանջով

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն տարածել է հայտարարություն. Ս/թ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։ Որոշումը սուր քննադատության արժանացավ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, սակայն քաղաքապետարանը համառորեն վերահաստատում է արձանը տեղադրելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի