08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ազգային ժողովը՝ շտամպ դնող մարմին՛՛. Վարդան Այվազյանը կարող է հատ-հատ հիշեցնել

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստը, որն արվում է Կառավարության առաջարկով: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացուցիչները, սակայն, դեմ արտահայտվեցին սրան: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ Իրավական ակտերի մասին հոդվածի չորրորդ կետի համաձայն՝ նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է հանրային քննարկումներ ու այդ քննարկումները պետք է լինեն 15օր առաջ, սակայն հիմա հրավիրվել է արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկել են մի շարք կարևորագույն հարցեր, որոնց նույնիսկ իրենց չեն ներկայացրել, որ ընթերցեն:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Ի գիտություն ընդունենք,որ նիստն արտահերթ է՛՛:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ նախորդ նստաշրջանին լարված ռեժիմով աշխատել են, հիմա կառավարությանը քննարկման է ներկայացնում հարցեր, կոնցեպտուալ օրենքներ, ինչը ինքը պատգամավորը ոտնձգություն է համարում ԱԺ-ի նկատմամբ: Նման դիտարկումներով հանդես եկան նաև ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն ու ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Իսկ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը բացատրեց իրենց դիրքորոշումն ավելի մանրամասն: ՛՛Մենք չենք դժգոհում արտահերտ նիստից, այլ ընդգրկված օրենքների գերակշիռ մասը հանձնաժողովներում մասնագիտական քննարկում չեն անցել, կառավարությունը կարող էր վաղօրոք ուղարկել ԱԺ, դակող մարմին է դարձնում Ազգային ժողովին՛՛,-նկատեց նա:

 Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այն, ինչի մասին խոսք գնաց, չի հակասում կանոնակարգին ոչ մի կերպ, իրենք հիմա չեն առաջարկում քվեարկել այս հարցերը, այլ քննարկում է դեռ ծավալվելու: Նա նշեց՝ նախորդ նստաշրջանն ավելի շատ քաղաքականացվախ էր, այդ պատճառով էլ օրենսդրական աշխատանքը ետ է մնացել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ասաց, որ ընդդիմադիրները սխալ են ներկայացնում, օրակարգում ընդգրկված հարցերի յոթանասուն տոկոսը քննարկվել է, ու նրանց նախընտրական ծրագրերի մասն է կազմում: ՛՛Եթե հիշողության հետ կապված խնդիր կա, ես կարող եմ ներկայացնել հատ-հատ: Այնպես չէ, որ դրել եք ու միանգամից նոր հայտանգործություն եք անում՛՛:

Լևոն Զուրաբյանը, սակայն, քսան րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեն ու այս հարցը քննարկեն ԱԺ նախագահի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ