29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վառվող գոմը հանգցրին գինով…./վիդեո/

՛՛՛՛Կենտ Վասակի՛՛ պատերազմն էր ու գյուղի տղերքից մի 30 հոգի պիտի գնայինք պատերազմի, ավելի շուտ գրոհի:Մեր տունը հենց գյուղի կենտրոնումա ու տան մոտ էլ նախագահի գրասենյակը: Ու գիշերը տղերքը հավաքված են տարածքում, որ շարժվենք…ու մեկ էլ տեսնում են մեր գոմի կրիշը վառվումա՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հուշերով տարվեց Սեյրան Չիլիգարյանը(Շամշադնեցի Սեյրանը): Նա հիշեց, որ այդ պահին  […]

Ես դա չեմ հանդուրժելու. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անթույլատրելի է համարում նախարարների, պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: ՛՛Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ միջոցներով, ես անընդւոնելի եմ համարում նման քայլերը, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամ նետելը՛՛,-այսօր նախքան Կառավարության նիստի սկսելն ասաց վարչապետը: Նշենք, որ նման բան էր եղել Ազգային Ժողովի դիմաց, երբ արտահերթ նիստերում քվեարկության […]

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով: […]

Ո՞ւմ համար է ռիսկային Ռոբերտ Քոչարյանի վերադարձը.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. 0Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սեւ հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սեւ հումորի շարքից լինել` հաշվի առնելով […]

Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:  Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի […]

Նորավանքում արտառոց դեպք է տեղի ունեցել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում: Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք և հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել […]

Վլադիմիր Գասպարյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեղմ ասած, երջանիկ օրեր չէր ապրում։ Գասպարյան-Աբրահամյան հարաբերությունները, ինչպես հայտնի է, երբեք իրականում բարիդրացիական չեն եղել։ Ապրիլի 13-ից հետո ոստիկանապետը մի քանի օր կածես թե ընդհատակ էր անցել : Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Վլադիմիր Գասպարյանի համար սկսված վայրիվերումներով լի շրջանը, […]

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և “Ժառանգությունը” Ռոբերտ Քոչարյանի “հրաժարականը”. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անկեղծացել է՝ նշելով, թե շատ ուրախ է, որ  երկրորդ նախագահը՝ “ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…”։ Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորն արձանագրել է` Քոչարյանի հետ համագործակցություն հնարավոր է.”Դա նշանակում […]

Ի՞նչու էին եկել Կոստանյանի տեղակալները. Շամշյանի հետաքրքրասիրությունը /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ասուլիսից հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հետաքրքրվեց, թե ինչու էին եկել նրա տեղակալները, մասնավորապես Հրաչյա Բադալյանը, որ ոչ մի հարցի չպատասխանեցին: “Եկել էին ինձ օգնելու համար, ոչ թե ձեզ, բայց հարցերին ես եմ պատասխանում”,-ասաց Կոստանյանը: Այնուամենայնիվ, ֆոտոլրագրողին հետաքրքրում էր, թե արդյո՞ ք ճիշտ են այն տեղեկությունները, որ նախկին դատախազի եւ Հրաչյա […]

Բանդայի գործով “պարագլուխը” փաստեր ներկայացրեց /վիդեո/

“Բանդայի”  գործով այսօր կայացած դատական  նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  հետազոտեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի կողմից նախորդ դատական նիստի ժամանակ ներկայացված լազերային սկավառակը, ապա բավարարեց ամբաստանյալի եւ նրա պաշտպանի միջնորդությունը՝ այն որպես ապացույց ճանաչելու եւ գործին կցելու մասին։ Տեղեկացնենք, որ խոսքը գնում է  “Բանդայի”  վնասազերծման մասին ոստիկանության պատրաստած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի