12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյուղացիները գյուղ են վերադարձել միայն գիշերը՝ կրակոցների արդյունքում մեքենան պայթեց դաշտում. ահազանգ Չորաթանից

Երեկ,հակառակորդ կողմը կրկին անգամ խախտելով հրադադարի ռեժիմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանային գյուղերի ուղղությամբ: Սահմանապահ Չորաթան գյուղի այգիները ՝ ադրբեջանցիների այգիներից բաժանվում են միայն մեկ բարակ փշալարով:

Խաղողի այգիներում աշխատող Լևոն և Լեռնիկ Քալանթարյանների համար հանկարծակի սկսած կրակոցները անակնկալ էին: Բայց րոպեններ հետո ականի պայթյունից վնասված մեքենաները արդեն ահասարսուռ իրականության հավաստիք էին: Ականի պայթյունից վնասվեց Լեռնիկ Քալանթարյանի ՛՛Նիվա՛՛ մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և քիչ հետո առաջացրեց պայթյուն: Կրակահերթերի զոհ դարձավ նաև Լևոն Քալանթարյանի ՛՛06՛՛ մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Չորաթանի բնակիչները ամբողջ օրը թաքնված են մնացել՝ խաղողի այգիներում, և միայն գիշերը կիսասող վիճակով վերադարձել գյուղ:

Պատասխանելով մեր հարցին Բաղմանյանը նշեց, որ գյուղացիները սովորել են ապրել կրակոցների հարևանությամբ, սակայն վերջին կրակոցները խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ