Ի՞նչու է հեռանում Մաքսիմ Հակոբյանը.բացառիկ հարցազրույցը “Սոսի” հեռուստաընկերությանը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Սյունիքի “Սոսի” հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է կոմբինատում կատարված կառուցվածքային փոփոխություններին: Նշենք, որ վերջինս ընտրվել է ընկերության խորհրդի նախագահ եւ հուլիսի 1-ից կոմբինատը կունենա նոր գործադիր տնօրեն:
Ըստ Մաքսիմ Հակոբյանի, ընկերության սոցիալական ծրագրերը էապես չեն փոխվի: “Համոզված եմ, որ այդ ծրագրերը իրականացվելու են ավելի կոնկրետ, ավելի նորացված”,-ասել է Մ. Հակոբյանը: Աշխատատեղեր չեն կրճատվի, հակառակը, նորերը կբացվեն:
“Երբ առաջին դեմքերի փոփոխություն է կատարվում, մարդիկ մտահոգվում են: Դա բնական է: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ են եղել եւ էլի կլինին: Ինձ համար կարեւոր մի բան կա, եթե տնտեսությունը աշխատում է, պիտի աշխատի տեղի համայնքի համար, հանրապետության համար եւ այսուհետ այդպես էլ կլինի “,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: