15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է. Վ. Գասպարյան

Հունիսի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ հասարակական կարգի ապահովման եւ արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ:

Անդրադառնալով ծառայողական խնդիրների լուծման որակին՝ ոստիկանության պետը նշեց, որ ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն պարբերական ու լիարժեք մասնագիտական պարապմունքների միջոցով, ցանկացած ձեւական մոտեցում  այդ գործին հանգեցնում է սխալների, վրիպումների, արդյունքում՝ առաջադրված խնդրի ոչ լիարժեք կատարման:

Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական մակարդակի բարձրացմանը զուգահեռ` ընդգծեց հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավված ոստիկանի պաշտպանվածության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է, եւ պահանջեց այս սկզբունքը ընկալելի դարձնել հասարակության համար:

Կարեւորելով անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հրամանատարներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակաների պատրաստականության, անվտանգության, պարտականությունների կատարման որակի համար:

Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, եւ հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով:

Ոստիկանության պետը հավաքի մասնակիցներին հրահանգեց լիարժեք անցկացնել  մասնագիտական պարապմունքները, անհրաժեշտության դեպքում հրավիրել ոլորտի այլ մասնագետների, մշակել համալիր ծրագրեր ցանկացած իրավիճակի համար, հասնել ծառայողների եւ ստորաբաժանումների գործողությունների կատարյալ փոխհամաձայնեցման, մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկայում տեղի ունենալիք մեծ վարժանքներին:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանների այսօրվա սերնդի գլխավոր առաքելությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ