12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գնդակոծվող Մովսեսի գյուղապետը պատերազմի նախանշաններ է տեսնում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա: 
Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:

Մեր զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. “Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայծմ չեմ կարող ասել”,- ասաց Ավալյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ