09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանի քաղաքապետարանի “Մեկ պատուհան”-ը. մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետը /վիդեո, ֆոտո/)

Կապանի քաղաքապետարանում  այսուհետ կգործի “Մեկ պատուհան”-ը: Այն իրականություն դարձավ  “Քաունթերփարթ ինտերնեյշնլ” կազմակերպության եւ Կապանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում, որը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, համայնքային բյուջեից եւ պետբյուջեի պահուստային ֆոնդից՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ։ Գործարկման մանրամասները “Խուստուփ ԹԻՎԻ”-ի տեսանյութում:

Մանկատան տնօրենը բռնաբարել է իր սաներին

Բելգորոդում ավարտվել է մանկատան տնօրեն Վլադիմիր Պոպովի սկանդալային` դատավարությունը: Նա մեղավոր է ճանաչվել մանկատան մի շարք սաների բռնաբարության մեջ: Ինչպես պարզվել է, տնօրենը 2011-2013 թվականներին բռնաբարել է մանկատան սաներին, նրանց ծեծել` մարմնական վնասվածքներ հասցնելով: Պոպովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ասում են՝ տունդ նվիրի, ոսկեղենդ տուր. հոգեւորսության սպառնալիքները/վիդեո/

“Եհովայի վկա” կրոնական կազմակերպությունը պատրաստվում է միջազգային մեծ համաժողով անցկացնել Երևանում: Միացյալ երիտասարդական լիգայի տվյալներով` այն տեղի կունենա ապրիլի 14-ին: “ՄԵԼ” համանախագահ Սևակ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց այս աղանդի “հակասահմանադրական և կործանիչ բնույթի մասին”: Հովհաննիսյանը մասնավորապես անդրադարձավ կազմակերպության կողմից հրատարակվող “Դիտարանում” զետեղված մի կետի, ըստ որի` կազմակերպության անդամները պետք է ոսկի կամ բնակարան […]

Քաղաքական ուժերն ուզում են դիվիդենտներ որսալ /վիդեո/

”Արձագանք՛՛ խմբի անդամ Արտավազդ Բայաթյանը բացասական է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին նա խոսեց Henaran.am-ի հետ զրույցում: Ըստ նրա՝ երիտասարդները  պայքարելով ճիշտ քայլ են կատարում՝ իրենց պայքարի ձայնն արտահայտելով: Ինքը Բայաթյանը չի մասնակցում ակցիաներին: ՛՛Դա վերաբերում է մի սերնդի, որ պարտավոր են իրենք իրենց համար ոտքի կանգնել, ես էլ չունեմ ոչ մի բան […]

ՀՀ-ը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը /վիդեո/

Ղրիմի հանրաքվեն համեմատությունների եւ վերլուծությունների թարմ ալիք բարձրացրեց: Ի՞նչ ձևաչափով կարող է անդրադառնալ այս իրադարձությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման վրա : ՌԴ-ն արդեն ճանաչեց Ղրիմի անկախությունը: Արդյոք  սա այն պա՞հն է, որպեսզի ՀՀ-ը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Դաս իշխանությանն ու ընդդիմությանը /վիդեո/

՛՛Դասը պետք է լինի այն, որ դանակը ոսկորին չհասցնեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղեն հայաստանյան իշխանություններն ու ընդդիմադիրների ուկրաինական իրադարձություններից: Բաբայանը վստահ է, որ միշտ կարելի է մտածել, որ այն, ինչ եղավ ուրիշի հետ, քեզ հետ չի կրկնվի, սակայն այդպես չէ: ՛՛Աստված տա՝ լավ […]

Կդադարեցվի ՀԷԿ-ի շինարարությունը. Մարզպետը հանդիպել է կարբեցիներին

Րոպեներ առաջ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպել է Կարբի գյուղի բնակիչների հետ: Նա հավաստել է, որ դադարեցվում է Օհանավան և Կարբի գյուղերի տարածքում կառուցվելիք ՀԷԿ-ի շինարարությունը:Այդ լուրով Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչները երեկ փակել էին Երևան-Ապարան միջգերատեսչական ճանապարհը, պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանք գտնում […]

60-ամյա Պարգեւ սրբազանի ձեռքբերումն Արցախն է

 Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն այսօր 60 տարեկան է դառնում: Henaran.am-ը փորձեց Սրբազանից ճշտել այս տարիների կորուստն ու ձեռքբերումը: Նա չցանկացավ կորուստների մասին խոսել, իսկ ձեռքբերում համարեց այն, որ 25 տարի է արդեն Արցախի թեմում է: “Ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, որ հոգեւորական դարձա եւ 25 տարի է արդեն Արցախում եմ: Ծառայում եմ այս […]

ԱՄՆ-ի դեսպանը ցավալի է համարել Հայաստանի հայտարարությունը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից, ասել է, որ ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, նշվել է, […]

Ռազմական ոստիկանության պետը ուսանողներին ծեծի՞ է ենթարկել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի “Արարատ” ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ:  Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս: Ռազմական ոստիկանության պետը չէր կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի