03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ քառյակը չմոբիլիզացրեց ռեսուրսները /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց որոշում, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 4 դրամով: Ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցեցին ՀԾԿՀ շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիային, սակայն հավաքվեցին շատ քիչ թվով մարդիկ: Այս հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ”Միջազգային և անվտանգության հարցերի” հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

“Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը չունի սոցիալական բունտի կամ նաև սոցիալական շարժումների շատ լուրջ պատմություն, բայց անկեղծ ասած չեմ էլ հասկանում, որ նման հարցերում պիտի պայքարեն մի քանի հարյուր մարդ, իսկ մնացածը` միլիոններով տանը նստեն՝ կամպյուտերով, կամ էկրանից նայեն ու իրանց թվում է թե կինո են նայում և այդ քաղաքացիական ակտիվիստների ու ոստիկանների հրմշտոցը ընդամենը գեղարվեստական ֆիլմ է”,-նշեց Սաֆարյանը:

Սաֆարյանին անհանգստացնում է հատկապես մարդկանց անտարբերությունը.”Այս ազգը նստած սպասում է Սասունցի Դավիթին, որ իչոր մեկը ձիով գա ու իրեն փրկի բոլոր կապանքներից”,-մանրամասնեց քաղաքական գործիչը:

Սաֆարյանը անդրադարձավ էլեկտրոէներգիայի թանկացման դեմ ՀԾԿՀ-ի դիմաց տեղի ունեցած ակցիային.՛՛Հինգ կուսակցություն այնտեղ էին…բայց եթե քառյակը նույնիսկ այդպիսի դեպքերում չի գործում, այ ասենք ԲՀԿ-ը ասում է, ոոր ունի 200 հազար անդամ, մյուսները նույնպես խոսում են մեծ մոբիլիզացիոն ռեսուրսների մասին կարող էին հանել փողոց…չունե՞ն, կամ էլ ունեն, բայց չեն հանում փողոց”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ