03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանը փաթաթվել է Շանթի պարանոցին. տեսանյութերը կեղծվա՞ծ են

Կրկին մեկ ժամ ուշացումով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ և ընկերներ քրեական գործով դատական նիստը:  Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներին ներս բերելիս ինչ-որ խնդիրներ են առաջացել, և ամեն բան հարթելուց հետո հնարավոր է շարունակել դատը:

Դատարանում շարունակվում է ամբաստանյալների մեղավորությունը ապացուցող տեսանյութերի ցուցադրությունը: Ցուցադրվում են կոնկրետ անձի մեղավորությունը ապացուցող առանձին հատվածներ:

Պետական մեղադրողը ընթերցեց  Տիգրան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքի հատկանիշները:

Պաշտպան Արա Զոհրաբյանը նկատեց, որ Տիգրան Պետրոսյանը միայն հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, սակայն տեսանյութում ոչ մի կերպ չի երևում, որ Պետրոսյանը ծեծել ու հարվածել է:

Շանթ Հարությունյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանը  կարդաց մի քանի պաշտպանների կողմից կազմված հայտարարությունը, որտեղ կասկածի տակ էր դրվում  տեսանյութերի իսկությունը:

Ինեսսա Պետրոսյանը  հայտարարեց, որ Շանթ Հարությունյանին սադրել է ոստիկանը, ով, փաթաթվելով վերջինիս պարանոցին, կոպիտ ձևով փորձել է խոչընդոտել վերջինիս ակցիան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ