29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իր մահկանացուն կնքեց Ռաֆայել Աթոյանը

Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը: Ռ. Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում: Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: […]

Ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում. ի ծնե, թե՞ ձեռքբերովի

Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի տնօրեն Կարեն Թոփչյանի խոսքով` համասեռամոլների թիվը ոչ թե վերջին տարիներին ավելացել է, այլ ուղղակի նրանք ավելի բացահայտ են դարձել: ”Նրանք լեգալիզացիայի են ենթարկվում, ի հայտ են գալիս, բացահայտ են դառնում, ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ սեքսոպատոլոգի` մոտ քառասուն տարի առաջ էլ համասեռամոլների […]

60 տարվա հիշողություններ. Գլխավոր Ոզնու կինը հիշում է/վիդեո/

Ի՞նչ առաքելություն է իր վրա ստանձնել “Ոզնի” երգիծական շաբաթաթերթը: Շաբաթաթերթ, որը իր ուսերին 60 տարվա պատմություն ունի: “Ոզնու” հայտնի կարգախոսները ժպիտով են զարդարել շատերիս առօրյան: Հատկապես ամենաերկարակյաց խմբագիր, քնարական պոետ ու Հայաստանի գլխավոր Ոզնի՝ Արամայիս Սահակյանի արդեն առօրյաի մաս կազմած խոսքերը՝ համեմված բարի հումորով: Արամայիս Սահակյանի կինը՝ Աստղիկ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց հետաքրքիր […]

Ջուրը մեխանիկորեն պիտի թանկանար

“Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության” եւ “Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության” միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով` կարելի էր գուշակել, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկանալու է նաև ջուրը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ ջրի սակագնի վերանայման հարցն ընդգրկված է ՀԾԿՀ-ի` երկու օր հետո կայանալիք նիստում: ”Ամեն տեղ էլեկտրաէներգիան օգտագործում են, ու […]

Ակցիայի մասնակիցները համաձայնեցին Արշակյանի ախպերական առաջարկին

“Դուրս մեր գրպանից”  նախաձեռնության հերթական ավտոերթը, որը մեկնարկել էր Մյասնիկյան պողոտայից՝ անցնցում եւ “ախպերավարի” ավարտվեց Բրազիլիայի հրապարակում: Իսկ նախաձեռնության անդամները նախապես համաձայնության եկան ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ, որ նրանք այս անգամ ճանապարհը չեն փակի, Հանրապետության հրապարակը կշրջանցեն եւ անբնական խցանում չեն առաջացնի։  “Բացի Հանրապետության հրապարակից: Ես էլ ձեր հետեւից կգամ Բրազիլիայի հրապարակ եւ այնտեղ […]

Լավ օրից չէ, որ թանկացնում են էլեկտրաէներգիան. ՀՀԿ պատգամավոր

”Ես շատ զարմանում եմ, որ այսօր կգտնվեն մարդիկ, որոնք մտածում են, որ իշխանությունը փորձում է քաղաքական նկատառումներով հոսանք բարձրացնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` արձագանքելով քննադատություններին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը իշխանությունների քաղաքական որոշումն է: ”Յուրաքանչյուր իշխանություն մտածում է իր ժողովրդի մասին, իսկ իշխանությունն ինչու պիտի անընդհատ դիտավորյալ քայլեր անի և մտածի իր […]

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փոքր որդին սպասում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով: Մինչ դատարական նիստը և հետո դատարանի մոտ անհամբեր սպասումով կանգնած էին գնդապետի տղաները: Իմ զրույցը 10 ամյա Նոյի հետ մի տեսակ շաղախված էր հավատով և հպարտությամբ: 5-րդ դասարանցի տղան փոխանցեց, որ սպասում է […]

Նաիրի Հունանյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում

Հոկտեմբերի 27-ի գործի դատապարտյալ Նաիրի Հունանյանը, արդեն մի քանի օր է, գտնվում է ”Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում:  Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Henaran.am-ին հայտնեց, որ Նաիրի Հունանյանը բժշկական հետազոտությունների է ենթարկվում, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, դեռ մի քանի օր կմնա, հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Նաիրի Հունանյանը վիրահատվել էր:

Գաղութների պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ Henaran.am-ի աղբյուրների, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը չմեկնաբանեց տեղեկությունը՝ նշելով, որ դա իր իրավասության ներքո չէ, եւ ՔԿՀ վարչության պետին ազատում եւ նշանակում է ՀՀ նախագահը: Հայկ Հարությունյանի փոխարեն նշանակվելու է “Հրազդան” ՔԿ հաստատության պետ Տիգրան Նավասարդյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի