12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որ մթերքներն են թանկացել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ներկայացրեց մայիս ամսվա գների ցուցանիշները ՀՀ շուկայում: Նրա խոսքով՝ մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 1 0,8 % տոկոսով գնանկում: Սակայն նախորդ հինգ ամիսների համեմատ՝ 0.9 տոկոս գնաճ է եղել: Մեկ ամսվա կտրվածքով պարենային 13 ապրանքախմբերից վեցում արձանագրվել է […]

ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն` ծխելու դեմ պայքարում

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն երկու ամիս շարունակ սեմինարներ է վարել երիտասարդների համար՝ նրանց ծանոթացնելով պասիվ ծխելու վնասներին: Ծրագրի մասնակիցները շրջել են երթուղայիններով, արձանագրել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքեր ու այդ մասին […]

Գորիսում իրար դեմ են ելել նաեւ թեկնածուների կողմնակիցները.Քումունցն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի /ֆոտո/

Հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների պայքարը տեղափոխվել է այլ հարթություն`սոցկայքեր եւ մարզային լրատվամիջոցներ: Մարզային  “Սյունյաց երկիր” թերթը մի ծավալուն հոդվածում վերլուծելով Գորիսում ստեղծված իրավիճակը անդրադարձել էր նաեւ Գորիսի պետական համալսարանին: Սա զայրացել էր դասախոսների, եւ նրանցի մեկը՝ Մհեր Քումունցը փորձել էր Ֆեյսբուքի իր տարեգրքում “տեղը դնել” թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին: “Հարգարժա’ն լրագրողներ, լուսաբանե’ք այն […]

Երբ և ինչպես դիմել Օմբուդսմենին /վիդեո/

Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:   Այսպիսով, մի կողմից Պաշտպանին դիմում են մարդիկ, ովքեր […]

Ինչ եղանակ է սպասվում

 Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա:

Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով էլ հետաձգվեց

Այս տխուր, եթե չասեմ գյումրեցի անօթևան առնվազն 430 ընտանիքներին հուսահատության մատնող լուրը ՀՀ քաղշիննախարարությունում այսօր կայացած հանդիպման ընթացքում ”Շիրակ կենտրոնի” նախագահ Վահան Թումասյանին հայտնել է փոխնախարար Արմեն Ղուլարյանը:  Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ՛՛Շիրակ կենտրոնի՛՛» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են […]

Խելամիտ ՛՛դեպորտ՛՛ արվածները գտել են ելքը. Իրատես de facto

Վերջին շրջանում զգալիորեն մեծացել է ՌԴ-ից Հայաստան ”դեպորտ” արված քաղաքացիների թիվը։ Անգամ այն հայերը, որոնք տասը և ավելի տարիներ ապրել ու աշխատել են Մոսկվայում, հիմա Հայաստան են ՛՛ուղարկվել՛՛: Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների առնչությամբ օրենքի խստացումը պատճառ դարձավ այսօրինակ վիճակին, ինչից հնարամիտ հայերը փորձում են ելք գտնել։ Օրերս ՛՛արտաքսված՛՛ հայերից մեկը ՛՛Իրատես de facto”-ի հետ զրույցում անկեղծացել […]

Հայերը “քցել” են թուրքերին.գործի մեջ կար նաև Հրանտ Դինքը /վիդեո/

2006 թվականին Թուրքիայի քաղաքացիները Հայաստան եկան գործարան հիմնելու համար: Նրանք հիմնադրեցին տրիկոտաժի ֆաբրիկա, որում հայեր էին աշխատում: Ֆաբրիկան աշխատել է ընդհամենը 6 ամիս, հետո ըստ Henaran.am-ին դիմած Գայանե Լալայանի Լոռու մարզպետի տեղակալի անմիջական ջանքերի շնորհիվ թուրքերը հեռացել են Հայաստանից՝ այստեղ թողնելով իրենց 3 մլն դոլար ներդրումը: Գայանե Լալայանը հանդիսանում է այդ ֆաբրիկայի գործադիր տնօրենը: Նա […]

Հայազգի ”օրենքով գող” Էդիկ Ասետրինան արհամարհում է իրեն ուղղված հարցերը/վիդեո/

Հայազգի ”օրենքով գող” Էդուարդ Ասատրյանը ծնունդով Թբիլիսիից է: Նա ունի 2 մականուն` Էդիկ Թիֆլիսկի և Էդիկ Օսետրինա: Էդիկ Թիֆլիսկին բազմաթիվ անգամ ձերբակալվել է սպանությունների, առևանգումների և այլ մեղադրանքներով: 46 տարեկանում նա արդեն իսկ կարողացել է ձեռք բերել մեծ հեղինակություն քրեական աշխարհում:  Թե ինչպես է Էդիկ Ասետրինան արհամարհում իրեն ուղղված հարցերը՝ դիտեք տեսանյութում:

Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդային` 2.1 մլն Like է հավաքել/ֆոտո/

Ռեփեր Քանյե Ուեսթի և ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հարսանեկան արարողության լուսանկարը հավաքել է 2.1 մլն Like: Այսպիսով, Instagram-ում տեղադրված լուսանկարը ռեկորդ է սահմանել սոցցանցի պատմության ընթացքում: Քարդաշյանի էջն ունի 14.8 մլն հետևող: Ընդհանուր առմամբ Քարդաշյանը տեղադրել է 2 լուսանկար, որոնցից երկրորդը 1.57 մլն Like է հավաքել: Նշենք, որ Ֆլորենցիայում կայացած հարսանիքին ներկա են եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի