12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:   Երևանում`   Հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում […]

ՀՀ նախագահը Տավուշի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ՝ հունիսի 1-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի […]

Հանկարծակի ստրիպտիզով վախեցրել է իրեն հետևողին/ֆոտո/

Չինաստանի Դունգուն նահանգի բնակչուհին վախեցրել է իրեն հետևող մի տղամարդու` մերկանալով տղամարդու առաջ: Ականատեսները հայտնել են, որ տղամարդը մոտոցիկլով հետևել է աղջկան մի հրապարակում, որտեղ անկացվում էին տարբեր շոուներ: Հայտնվելով բեմի վրա` աղջիկը կանգնել է, հարցրել իրեն հետապնդողին, թե ինչ է նա ցանկանում, իսկ հետո սկսել է իր վրայից հանել հագուստը: Աղջկա վարքը զարմացրել է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին

Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 250 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների  սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր […]

ՀՀԿ ԵԿ հավաքում աշխատանքային խմբերում քննարկվեցին ՀՀԿ 15-րդ համագումարի ուղերձներն ու կառավարության ծրագրին ԵԿ հնարավոր աջակցությունը

Ծաղկաձորում մեկնարկած ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքին այսօր կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամներն առանձին աշխատանքային խմբերում անցկացրին թեմատիկ քննարկումներ։ ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ  Մուշեղ Լալայանը երիտասարդ հանրապետականների հետ խոսեց կուսակցության 15-րդ համագումարի ուղերձների մասին։ Մուշեղ Լալայանը նշեց, որ հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը, […]

Չեն վստահում իշխանությանը. պայքարելու են ի լուր աշխարհի /վիդեո/

”Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թե ինքը թե գնդապետ Ավետիսյանը չեն վստահում ներկայիս իշխանություններին: Նրանք շարունակում են համարել արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին՝ քաղաքական բանտարկյալ և մեր զրուցակցի փոխանցմամբ շարունակելու են պայքարել ազատամարտիկի անեմեղությունը հաստատելու և արդարադատությունը վերականգնելու համար: “Գումարելիների տեղերը փոխելիս գումարը […]

Նեյմարն ամուսնանում է սեքսուալ մոդելի հետ/ֆոտո/

Բրազիլիայի հավաքականի և ”Բարսելոնայի” ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհին` Գաբրիելա Լենզին Instagram-ում հրապարակել է հարսանեկան զգեստ: Ոչ վաղ անցյալում խոսվում էր ֆուտբոլիստի և 20-ամյա մոդելի սիրային կապի մասին: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ լուսանկարը վերցված է ֆոտոսեսիայից, սակայն իսպանական և բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ դա պատահական չէր արված. նրանք պատրաստվում են ամուսնանալ: 

Վանաձորի քաղաքապետը ՛՛չուզողներ՛՛ ունի /վիդեո/

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Կառավարությունից ակնկալում է լուծել 84 բազմաբնակարան շենքերի ամրացման խնդիրը: ՛՛Հուսյ ունեմ, որ 2015 թվականից գորընթացը կսկվի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ քաղաքապետի՝ քաղաքից երիտասարդները արտագաղթում են, քանի որ աշխատանք չկա, սակայն նա հուսով է՝ նոր Կառավարությունը այս խնդիրը ևս կլուծի: ՛՛Հույսը պետք է ամենավերջում մարի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, այս կառավարության հետ […]

Մանկատան երեխաները Օմբուդսմենին խնդրել են իրենց վիրավորանքը փոխանցել լրատվամիջոցներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն  այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են ”Մեր տուն” հասարակական կազմակերպությունում:  2005 թվականից այս կազմակերպությունը իր  խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, որոնք չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը: Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշեցին, որ իրենց հուզող ամենակարևոր հարցերից մեկը մանկատան […]

Հայաստանում ծխելու դեմ պայքարն ակտիվանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ մեր երկիրը` 2000-ից:   Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում  ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Ծխախոտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի