11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը Ղարաբաղի հարցով փորձում է շահագրգռել Ադրբեջանին. Ստյոպա Սաֆարյան

”Միջազգային և անվտանգության հարցերի” հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՄՄ և Եմ  անդամակցությանը  Հայաստանին խոչընդոտող  մի շարք գործոնների մասին: Անդրադառնալով Եվրասիական միությանը Սաֆարյանը նշեց. ”Ես ինքս երբեք չեմ սպասել, որ հայտարարաված ժամկետներում Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա: Եվրասիական միությանը   Հայաստանը պիտի անդամակցեր մայիսին, ինչը այդպես էլ տեղի չունեցավ”,-ասաց վերլուծաբանը և միտքը շարունակեց. ”Նախ սկսենք պաշտոնական Երևանից, որը շտապում էր անդամակցել մինչև մարտի 5-ը: Երբ նշված ժամկետում տեղի չունեցավ այդ անդամակցությունը մի տեսակ հիասթափություն առաջացավ’’:

Սաֆարյանը անդրադարձավ նաև  հունիսի 17 -ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը, ըստ որի  մաքսադրույքների  հարցը լուծված է և բազմաթիվ ապրանքատեսակների հետ կապված Հայաստանում գները չեն թանկանա: Սակայն հետո պարզվեց, որ այս հարցը լուծված չէ: Այսինքն անդամակցության համար սա ևս խոչընդոտող խնդիր է:

Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ չլուծվեց նաև մաքսային տարանցիկ ձևակերպումների խնդիրը՝ անգամ Վրաստան այցելությունից հետո:

Այնուամնեյանիվ Սաֆարյանը կարծում է, որ անդամակցության հարցը դեռևս ձգձգվելու է.

”Կա նաև Ղարաբաղյան խնդիրը, որքան էլ ֆորմալ այն չհամարեն, խոչընդոտ կամ սեղանին դրված խնդիր, դրա ամբողջ նպատակը  Ռուսաստանի համար Ադրբեջանին հրապուրելն է և Եվրասիական միություն մտնելու հարցում շահագրգռելը”:

”Երևանի համբերությունը սպառվում է և Երևանը չի կարող երկար սպասել: Հայաստանը փորձում է մինչև հոկտեմբեր ստանալ բոլոր հարցերի պատասխանը և պահանջում է իր հետ չխոսել նախապայմանների լեզվով”,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ