29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի համար գրավիչ են ԵՏՄ երկրների շուկաները. Տ. Կարապետյան

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ թուրքական կողմին ձեռնտու է պարբերաբար լուրեր տարածել սահմանի բացման վերաբերյալ: ՛՛Այդ խոսակցություններն իրենց պետք են, մեզ պետք չէ, որովհետև Ռուսաստանը, չգիտեմ՝ ինչու, մտածում է, որ Թուրքիան կարող  է ընդգրկվել ԵՏՄ մեջ, սակայն նա ՆԱՏՕ անդամ է, ով թույլ կտա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս ԵՏՄ մեջ Հայաստանի տեղը չի տեսնում: ՛՛Այնտեղ մուսուլմանական երկրներ են մտել, եթե Թուրքիան էլ մտնի, Հայաստանին կստիպեն, ինչպես Նազարբաևն ասաց, Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. ՛՛Դժվարություններ կան, բայց կարծես թե գործընթացն առաջ է մղվում: Մաքսային միությանը ես կողմ եմ, որովհետև մեր շուկան փոքր է, ու մեր շուկան հետաքրքիր չէ Ռուսաստանի համար: Մեզ համար գրավիչ են երեք երկրների շուկաները, նույն ծիրանը, կոնյակը, որը հարկի են դրսում, ոնց էլ լինի տնտեսական հոսք կլինի: Սակայն մի պետություն, որը գրպանային է, որը նախապես վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, նրան լուրջ չի վերաբերում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ