02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանթը ահաբեկիչ կհամարվեր, եթե զենք կիրառեր.ԱՍԱԼԱ-ի մարտիկը կողմ է /վիդեո/

Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ , հասարակական, քաղաքական գործիչ, “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը իր կյանքը առանց մտածելու նվիրեց սկզբունքին և հայրենիքին: Ենիգոմշյանը պատկանում է այն մարդկանց թվին, որը ամենից լավ է հասկանում հանուն գաղափարի ակցիա իրականացնելու անհրաժեշտությունը:

Մեզ հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանը խոսեց Շանթ Հարությունյանի, նոյեմբերի 5-ի դեպքերի ու դրա հետևանքների մասին.”Այն ինչ-որ ասվում է Շանթի կապակցությամբ, ասենք ահաբեկիչ, տեսականորեն կարելի է նման բան ասել, եթե Շանթը զենք զինամթերք օգտագործած լիներ, մինչդեռ բոլորի համար պարզ է, որ Շանթը նման բան չի կիրառել”,-ասաց Ենիգոմշյանը:

Հիշեցնենք, որ 1980 թվականի հոկտեմբերի  3-ին Ժնևի  հյուրանոցի ռմբակոծմանը իր մասնակցությամբ, երբ նռնակը, որ նա պատրաստել էր Սյուզի Մահսերեջյանի հետ ժամանակից շուտ պայթեց, նրան դարձնելով կույր և կտրելով նրա ձախ ձեռքը։ Ենիգոմեշյանը և ԱՄՆ քաղաքացի Մահսերեջյանը բռնվեցին։  Ենիգոմեշյանը մեղադրվել է անօրինական պայթուցիկ սարք պահելու համար, դատապարտվել պայմանական 18 ամսվա ազատազրկման և  Շվեցարիայից  վտարման։

Մնրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ