14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանի նոր ֆլեշ-մոբը /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հաշվի առնելով, որ վերջերս ավանդույթ են դարձել ՖԼԵՇ-ՄՈԲ-երը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին առաջարկեց մի նոր ֆլեշ-մոբ: Նախարարը բոլոր չափահաս քաղաքացիներին առաջիկա օրերին՝ մինչեւ Ուսուցչի մասնագիտական տոնը, զանգահարել իրենց գոնե մեկ ուսուցչի եւ շնորհավորել: Ֆլեշ-մոբի մանրամասները տեսանյութում:

Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է

Ծաղկաձորում  շարունակվում  է ՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն: ՛՛Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն […]

Որեւէ երկիր ապահովագրված չէ էբոլա վիրուսի ներթափանցումից. մասնագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, խոսելով վերջերս պատուհաս դարձած էբոլա վիրուսից, նշեց, որ որևէ երկիր ապահովագրված չէ վիրուսի ներթափանցումից: “Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վիրուսի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդացության 7200 դեպք, որից 3300-ը՝ մահվան ելքով: Վիրուսի […]

ԲՀԿ-ը պայման էր դրել

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի կիսում կառավարության տեսակետը 12 կետերի կատարման վերաբերյալ: ”Գրել են` այն ծրագրերը, որ ներկայացրել ենք, կան իրենց ծրագրերում, մի՞թե չպիտի լինեին”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ քվեարկել ”Շրջանառության հարկի” առաջին ընթերցմանը, ապա Մելքումյանն ասաց, որ կողմ են եղել, որ բեռը […]

՛՛Ա1+՛՛-ի լրագրողի նկատմամբ ծեծ չի եղել. Շարմազանով /վիդեո/

”Ազգային ժողովի պահպանության ծառայությունը չի ենթարկվում ԱԺ աշխատակազմին և այն առանձին ստորաբաժանում է: ԱԺ ղեկավարությունը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին, եղել է ծառայողական քննություն և խնդիրն անհարկի քաղաքականացնելն, անթույլատրելի եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, օրերս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ […]

Այս շրջանի սուր-շնչառական հիվանդությունները պայմանավորված են սեզոնային մրսածությամբ, ոչ թե վտանգավոր հարուցիչներով

2013-ի սեպտեմբերի հետ համեմատած՝ այս տարվա սեպտեմբերին սուր-շնչառական հիվանդությունների աճ հանրապետությունում չի գրանցվել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Բանախոսը նշեց, որ այն դեպքերը, որոնք գրանցվում են այս օրերին, պայմանավորված են բացառապես սեզոնային մրսածությամբ և […]

Ինքնապաշտպանական ուժերը գրավել են Դոնեցկի օդանավակայանը

Նախօրեին Դոնեցի ինքնապաշտպանական ուժերը գրավել են դոնեցկի օդանավակայանը: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց վերջապես հաջողվել է օդանավակայանն իրենց հսկողության տակ առնել: “Հինգ ամիս անց վերջապես օդանավակայանը մերն է”,- հայտնում են Թվիթերի` Դոնեցկի պաշտոնական էջում:   Ավելի ուշ ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են դուրս մղել ուկրաինական զորքերը քաղաքի հարավային հատվածից: Նշենք, սակայն, որ Կիեւը […]

Երկուշաբթի սկսելու են բողոքի ակցիաները

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք տեղյակ չէին թե երեկ ինչ հարցեր քննարկվեցին ՀՀ վարչապետի հետ:  Նրա խոսքով,  կատարվածը փոքր ձեռնարկություններին չէր առնչվում ու  վարչապետին տրվել  է մի փաստաթուղթ, որոնցից իրենք նույնիսկ տեղյակ չէին: Եկող երկուշաբթի՝ նրանք  շարունակելու են  իրենց բողոքի ակցիաները թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի այլ […]

Ոստիկանապետի խոսքն ու գործը /վիդեո/

”Նոր ոստիկանը նոր համազգեստով պետք է լինի: Նոր ոստիկանը համազգեստի մեջ` համապատասխան պետք է լինի: Նոր համազգեստին մոտենալ պատվախնդրորեն: Մեջի պարունակությունը դրսի հետ համահունչ պետք է լինի` սա մեր պատիվն է, մեր համազգեստը մեր պատիվն է: Եթե մեր նոր համազգեստի մեջ քաղաքացին տեսավ տգետ ոստիկան, բիրտ ոստիկան՝ մենք կկորցնենք մեր համազգեստի պատիվը”, -խոսելով ոստիկանի նոր […]

Ակցիան կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը

Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ”Էրեբունի-Երևան” տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են  բազմազավակ, բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի