17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու Հայաստանում ամուսնական պայմանագիր չի կիրառվում

Հայաստանում ամուսնական պայմանագիր կոչվածը դեռեւս չի կիրառվում: Այսօր այս մասին “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Մարինե Ֆարմանյանը: Նա նշեց, որ ամուսնական պայմանգիրը նախընտրելի փաստաղթուղթ է զույգերի միջև:

Սակայն մեր երկրում, իրավաբանի կարծիքով, այն չի կիրառվում ազգային մենթալիտետի պատճառով: Այնուամենայնիվ, դրա կիրառումը ապագայի հարց է:

“Պայմանագիրը կարևոր նախապայման է ամուսնական հարաբերությունները կարգավորելու համար: Պայմանագրով կարգավորվում է միայն ամուսինների գույքային հարաբերությունները, այն չի կարգավորում զույգերի անձնական հարաբերությունները”,- նշեց Մարինե Ֆարմանյանը:

Անդրադառնալով ամուսնալուծություններին` նա ասաց, որ դրանք հիմնականում տեղի են ունենում սոցիալական վիճակի պատճառով:

“Կինն ասում է, որ բաժանվում է ամուսնու ցածր աշխատավարձի պատճառով: Սա բաժանության հիմք է հանդիսանում”,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Խոսելով վերջին շրջանում նկատվող ամուսնալուծությունների աճից` ասուլիսին ներկա հոգեբան Խաչիկ Գասպարյանը նշեց, որ այն պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ սոցիալական վիճակ, սոցալական ցանցեր եւ այլն: Հոգեբանի կարծիքով` ընտանեկան խնդիրները պայմանավորված են հիմնականում հոգեբանական խնդիրներով:

“Ընտանեկան խնդիրները դասակարգվում են ֆինանսական և սոցիալական խնդիրներով: Ընտանիքը միասնական համակարգ է, եթե այդ միասնության մեջ մեկ անդամը որևէ խնդիր է ունենում, ընտանիքի անդորրը խաթարվում է”,- ասաց նա:

Հոգեբանի կարծիքով` ամուսնալուծությունների թվի աճը պայմանավորված է նաև գլոբալիզացիայով: Մեկ այլ պատճառ էլ ամուսնալությունների համար, ըստ նրա, դառնում են սոցիալական կայքերը, որոնք շատ են նպաստում ամուսնական դավաճանություններին, արդյունքում էլ` ամուսնալուծությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ