26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի անունները՝ ՛՛կռիշ՛՛. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ան­վան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի եւ հիմնական տուժող Փայլակ Հայրապետյանի միշեւ առերեսումը տեւել է չորս ժամ: Հայրապետյանը Սուքիասյանի հետ առերես հարցաքննվել է ան­ցած շաբաթ՝ երկու անգամ: Սա նշանակում է, որ երկուսի ցուց­մունքների միջեւ եղել են էական հակասություններ: Հայրապետյա­նը, սակայն, […]

Հրայր Թովմասյանը նախարար է. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ ՛՛շուտ եկեք ինձ մոտ՛՛: Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է […]

Դատապարտյալ քաղաքական գործիչը բողոքում է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Քաղաքագետ Արկադի Վարդանյանը բողոքում է, որ չնայած իր առողջական վատ վիճակին, իրեն նոյեմբերի 8-ին ՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛-ից տեղափոխել են ՛՛Վանաձոր՛՛ ՔԿՀ:Նա տառապում է մի քանի հիվանդություններով և կարծում է, որ այդ վիճակով ՔԿՀ-ում մնալ չի կարող: Հիշեցնենք, որ Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ընկերոջ հորը թունավորելու փորձ կատարելու համար: Մանրամասները՝ […]

Ծառուկյանի էդոն անկեղծացել է. Հրապարակ

 ՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ՛՛Երեկ մեր լրագրողը Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հարցրել է, թե ԲՀԿ-ականների՝ իշխանություններին ուղղված հոխորտանքներն ինչպե՞ս են անդրադարձել Ծառուկյանի անվտանգության վրա, նրա նկատմամբ հետապնդումներ կամ սպառնալիքներ կա՞ն: Էդոն անկեղծացել է. ՛՛Ճիշտն ասած՝ չեմ նկատել, բայց սպասելի ա, դրա համար մենք ավելի ուժեղացրել ենք մեր գործողությունները՛՛:   Իսկ ինչո՞ւ է իր աղջիկը […]

Քաղաքապետարանը այլանդակել է . Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Աշտարակի քաղաքապետարանը որոշել է լայնացնել քաղաքի կենտրոնական` Վարդգես Պետրոսյան փողոցը: Դրա համար քաղաքապետի և ավագանու որոշմամբ հանում են փողոցի 100 տարվա հին եզրաքարերը և նորն են տեղադրում: Աշխատանքներն իրականացնում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող ՛՛Ես և նա՛՛ շինարարական կազմակերպությունը: Աշտարակցիները ցավ են ապրում, քանի որ Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի […]

Ծառուկյանը ՛՛Փարավոնում՛՛ հանդիպում է ունեցել դեսպանների հետ.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող ՛՛Փարավոն՛՛ ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի և այլ դեսպաններ: […]

Բագրատյա՞ն. Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. Շուրջ 2 ամիս է, ինչ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայում է, ոչ միայն քառօրյա նիստերից, այլ պարզվում է՝ նաև հանրապետությունից: ՛՛Իրավունքի՛՛ աղբյուրի փոխանցմամբ ,Բագրատյանն արդեն երկրորդ ամիսն է, ինչ գտնվում է Կիևում: Փաստորեն, նախկին վարչապետը, ով չալարեց և սեփական երկրի տնտեսությունը հողին հավասարեցրեց, այժմ գտնվում է վերը նշված երկրի կառավարությունում, […]

Ի՞նչ կտա երեքի մասնակցությունը /վիդեո/

Հոկտեմբերի 10-ին  Աժ ոչ իշխանական եռյակը հրավիրել է հանրահավաք: Կմասնակցեն արդյո՞ք հանրահավաքին ընդդիմադիր ուժերի առաջնորդները: ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը ցանկալի է համարում մասնակցությունը, բայց ոչ կարևոր: Մեր հարցին, թե կմասնակցի կոնկրետ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.՛՛Ամսի 10-ի հանրահավաքին ցանկալի կլինի, որ առաջնորդները ևս մասնակցեն՛՛: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Վահե Հակոբյանից է կախված /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունում է Վահե Հակոբյանին ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելը: Բերբերյանի խոսքով, դեռ մեկ ամիս է, որ նշանակվել է՝ կոնկրետ չի կարող գնահատել նրա աշխատանքը, բայց լավատես է: “Նրանից է կախված, մյուս տարի ջրամբարներում ջուր կունենանք թե չէ”,-ասաց Բերբերյանը՝ ավելացնելով, որ իր ղեկավարած միավորումը կկանգնի Վահե Հակոբյանի կողքին: Մանրամասները տեսանյութում: 

Կանգնել անչափահաս զոհի կողքին /վիդեո/

Պրակտիկորեն ապացուցված է, որ անչափահասները անպաշտպան են և հաճախ նրանց նկատմամբ կիրառվում է բռնություններ` տարբեր տիպի՝ ֆիզիկականից մինչև սեռական: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիան փորձում է կանգնել զոհի կողքին: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը՝ բռնարարը դատապարտվելուց հետո հաճախ չէ, որ ուղղվում է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի