12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոչինչ ինձ չի կոտրել, պայքարելու եմ ավելի դաժան ու խիստ ձևերով. Շահեն Հարությունյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պայթեց անեծքների ու հայհոյանքների տարափից:

Երկար ամիսներ տևած դատավարությունից հետո՝՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով ամբաստանյալները դատապարտվեցին:

Արդեն դատից հետո՝ Շահեն Հարությունյանը խոսելով իր նկատմամաբ դատավորի կայացրած վճռի մասին նշեց, որ անկախ ամեն ինչից ինքը իր պայքարը շարունակելու է. ՛՛Ինչա իրենց թվում պետքա գնամ չորս տարի տունը նստեմ։ Ոչինչ ինձ չի կոտրել, պայքարելու եմ ավելի դաժան ու խիստ ձևերով՛՛,-հայտարարեց 15 ամյա Շահենը:

Հիշեցնենք, որ այսօր  Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանի ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտեց  6 տարվա ազատազրկման:  Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույնպես մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ