24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6, իսկ նրա անչափահաս որդին 4 տարվա ազատազրկման

Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցելով դատավճիռը՝ Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդին ՝ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի  պայմանական ազատազրկման:

Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն խուլիգանության մեջ՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման:

 Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

 Ավետիս Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի` է զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:

 Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Միսակ Առաքելյանը դատապարտվեց 50.000 դրամ տուգանքի, բայց դատարանի վճռով ազատվեց պատժի կրումից:

Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվեց:

Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Տիգրան Պետրոսյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Վարդան Վարդանյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ