Մի քանի չափալախ տալուց հետո խոստովանեց՝ մորքուր Ձեր տղուն սպանել են /վիդեո/
՛՛Մի երկու չափալախ տալուց հետո մի կերպ հիշեց տղայիս՛՛,-պատմեց զինծառայող որդու մահը արդեն 4 տարի սգացող Իրինա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ղազարյանը չի հավատում որդու մահը բնութագրող պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից:
Ղազարյանը տարիներ շարունակ որդու նկարը գրկած՝ արդարություն է պահանջում: Նա համոզված է, որ որդուն սպանել է հրամանատարը, քանի որ վերջինս հրաժարվել է սահմանի վրա նարկոտիկի փոխանցում իրականացնելու հրամանից:
Վերջերս կառավարության շենքի մոտ Իրինա Ղազարյանին է մոտեցել ծառայությունը իրականացնող ոստիկան՝ Արսենը և նրա իսկ փոխանցմամբ հաղորդել, որ որդուն սպանել է զորամասի հրամանատարը:
՛՛Ես հանդիպեցի Արսենի հետ, որը որդուս հետ ծառայել էր նույն զորամասում: Դա Հադրութի 38401 զորամասն է: Ավելին ինքը եղելա իմ տղայի մտերիմ ընկերը: ինքը ասեց՝ մորքուր ես գիտեմ, որ Ձեր տղուն սպանել են , ինքը մեզնից հեռախոսի համարը վերցրեց, որ հետո պիտի զանգեր …՛՛,-մեզ հետ զրույցում պատմեց Ղազարյանը:
Ղազարյանը նշեց, որ իր որդին երբեք առողջական խնդիրներ չի ունեցել և մահվանից առաջ իրենց հեռախոսազրույցում բողոքել է զորամասի հրամանատարից.՛՛ Մի օր հետո իմ տղայի դիակը բերել են Մուրացանի հոսպիտալ՝ մատները կապտած, պռոշը ջարդված, աչքերը լրիվ չորացած՛՛,-հիշեց մայրը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: