Չեխիայի հոգեւոր առաջնորդը դատապարտել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի […]





































