15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի բացահայտում. Օդեսայի հրշեջները օգնել են սպանել մարդկանց հրդեհի ժամանակ /վիդեո/

Համացանցում է հայտնվել Օդեսայի հրշեջների ցնցող ձայնագրություն, որում երեւում է, որ մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, որը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց, հրշեջները հատուկ չեն օգնել մարդկանց՝ այդպիսով նպաստելով նրանց մահվանը: 

Ձայնագրությունից երեւում է, որ հրժեջները երկար ժամանակ դիտավորյալ ոչինչ չեն ձեռնարկել, թեեւ բազմաթիվ զանգեր են հնչել, որ պրոֆմիության շենքում հրդե է, եւ ներսում մարդիկ կան, տեղեկացնում է Росбалт-ը: 

Հրշեջները դեպքի վայր դուրս են եկել զանգերից միայն 30 րոպե անց: Մամուլում արդեն հրապարակումներ են հայտնվել, որ հրժեջներն այդպիսով օգնել են սպանել պրոֆմիությունների շենքում գտնվող մարդկանց: 

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 2-ին ցուցարարները հավաքվել էին Օդեսայի պրոֆմիությունների շենքում, որը հրդեհվեց, ինչի արդյունքում ոչ պաշտոնական տվյալներով 100 մարդ զոհվեց, 200 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ